Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:57 27-02-2023

Երևանում կանխվել է մի խումբ երիտասարդների մասնակցությամբ «ռազբորկան»․ կան բերման ենթարկվածներ․ shamshyan.com

Shamshyan.com-ի հաղորդմամբ, 1 օր առաջ Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի, կրծքավանդակի պատռած վերք և հետույքի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի, ով տեղում առաջին բուժօգնությունը ստանալով, նշված հիվանդանոցից շտապօգնության բժիշկների խմբի կողմից ռեանիմոբիլով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 20-ամյա Արսեն Մ․-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Արաբկիր վարչական շրջանում գտնվող շենքի մոտ վայր ընկնելու հետևանքով։

Կարճ ժամանակում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ 1 օր առաջ Երևանի բնակիչեր 15-ամյա Սամվել Մ․-ն, 16-ամյա Հովիկ Ա․-ն ծեծի են ենթարկել ոմն Թաթոսին և Մեսրոպին, որից հետո նշված ծեծկռտուքի համար պարզաբանումներ կատարելու նպատակով հաջորդ օրը, Վահրամ Փափազյան փողոցի 8 հասցեի մոտ Սամվել Մ․-ի եղբայրը՝ Երևանի բնակիչ 18-ամյա Եղիշե Մ․-ն, իր ընկերներ՝ Արսեն Մ․-ի, Երևանի բնակիչներ 19-ամյա Էդգար Ե․-ի, 18-ամյա Արման Ս․-ի, 19-ամյա Գարեգին Բ․-ի, 20-ամյա Էմիլ Հ․-ի, 18-ամյա Լևոն Ա․-ի, 19-ամյա Սամվել Ա․-ի, 18-ամյա Սարգիս Բ․-ի, 18-ամյա Դավիթ Հ․-ի հետ հանդիպել են Երևանի բնակիչ 20-ամյա Սամվել Կ․-ի և վերջինիս ընկերների հետ, որի ժամանակ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, այդ կերպ խախտելով հասարակական կարգը, և այդ վիճաբանության ընթացքում Արսեն Մ․-ին պատճառվել է մարմնական վնասվածքներ։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններին հաջողվել է կռվի մասնակիցների մի մասին հայտնաբերել, մյուսների ինքնությունն էլ պարզվել է, և ժամանակի խնդիր է նրանց հայտնաբերելու գործը։

Հայտնաբերված և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխված անձինք ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ