Արտաքին 3 տարի առաջ - 13:40 27-02-2023

Ադրբեջանում բոլորը ցանկանում են օգնել Թուրքիային. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքի գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Մարաշում ավերիչ երկրաշարժից տուժած քաղաքացիների համար կառուցված վրանային ճամբարում հանդիպում է ունեցել ադրբեջանցի կամավորական խմբի անդամների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի երիտասարդական հիմնադրամը։

Հաղորդվում է, որ Չավուշօղլուն ադրբեջանցի կամավորականների հետ հանդիպմանը նվիրված թվիթերյան գրառում է կատարել։ Նա շնորհակալություն է հայտնել Թուրքիայում աշխատող ադրբեջանցի կամավորականներին՝ նշելով, որ Ադրբեջանում բոլորը ցանկանում են օգնել Թուրքիային։

Վերջինս միևնույն ժամանակ լուսանկարվել է կամավորական խմբի անդամների հետ։

Նշվում է, որ ադրբեջանցի կամավորներն ավելի քան երկու շաբաթ է, ինչ Մարաշի, Ալեքսանդրետի, Ադըյամանի և Մալաթիայի վրանային ճամբարներում ավերիչ երկրաշարժից տուժած քաղաքացիներին օգնություն են ցուցաբերում, որոնք ամենից շատն են տուժել փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից։

Նշենք, որ վերջին տվյալներով Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացած քաղաքացիների թիվը գերազանցում է 44 հազարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում