Արտաքին 3 տարի առաջ - 16:32 26-02-2023

Իտալիայի ջրերում ներգաղթյալների նավ է խորտակվել. առնվազն 30 մարդ մահացել է

Առնվազն 30 մարդ է մահացել Իտալիայի Կալաբրիա շրջանի արևելյան ափերի մոտ միգրանտներով նավի խորտակման հետևանքով, հայտնում է իտալական ANSA գործակալությունը։

Շուրջ 27 դիակ է հայտնաբերվել Կրոտոն նահանգի ծովափնյա հանգստավայր Ստեկատո դի Կուտրոյում, և ավելի շատ դիեր են հայտնաբերվել ծովում, հայտնում է ANSA-ն՝ հավելելով, որ ևս երեք դի հայտնաբերվել է ջրում:

Միգրանտներին տեղափոխող նավում եղել է ավելի քան 100 մարդ, մոտ 50 մարդ փրկվել է։

Նավը, որում միգրանտներ են եղել Իրանից, Պակիստանից և Աֆղանստանից, վատ եղանակի պատճառով բախվել է ժայռին, հայտնում է Adnkronos գործակալությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան