Արտաքին 3 տարի առաջ - 16:00 25-02-2023

Թուրք-ադրբեջանական եղբայրությունը, գոյություն ունի ոչ թե խոսքով, այլ գործով. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական եղբայրությունը, գոյություն ունի ոչ թե խոսքով, այլ գործով, և բոլորը դա տեսել են։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Բայրամովն այս մասին ասել է լրագրողների հետ կայացած ճեպազրույցում։

Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել է, որ Թուրքիայում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժը և դրա ծանր հետևանքները ցնցել են բոլորին։

«Չկա մարդ, ով այս ողբերգությունը չընդունի որպես իր սեփականը, Ադրբեջանը առաջին իսկ ժամերից հայտարարեց, որ մոտ է Թուրքիային, մեր փրկարարները գնացին այնտեղ։ Ես գնացի այս տարածքներ, շատ դժվար է տեսնել երկրաշարժի հետևանքները, չնայած ողբերգության մասշտաբներին, մենք տեսանք այդ մարդկանց ուժն ու տոկունությունը»,- ասել է նա։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը