Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:46 24-02-2023

Դրսի համաժողովներին մասնակցում ենք, որ ՀՀ շահը հնչեցնող լինի. Մամիջանյան

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մարտի 8-10-ը կգործուղվի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստին: ArmLur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ պատվիրակության կազմում կլինեն Հայաստան-ԵՄ ԽԳԿ-ի համանախագահ, Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը, Միքայել Թումասյանը, Տաթևիկ Գասպարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Պատգամավորների գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաև գիշերավարձի ծախսերը կկատարվեն պետբյուջեի հաշվին:

Թե ինչո՞ւ ԱԺ չեկող ընդդիմադիր խմբակցությունները բաց չեն թողնում ընդդիմության հետ արտերկիր գնալու շանսը՝ Oragir.News-ը կապ հաստատեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հետ, ով ասաց. «Կմասնակցենք, եթե որևէ բան տեղի չունենա։ Շատ հետաքրքիր հարց էր, «Պատիվ ունեմ» խմբակցությունը երբեք չի հայտարարել բոյկոտ ԱԺ բոլոր աշխատանքներին։

Ցույցերի նույնիսկ ամենաթեժ պահերին խորհրդարանական ընդդիմության պատգամավորները մասնակցել են խորհրդարանական դիվանագիտության այս կամ այն միջոցառումներին։ Ինձ այդ հարցը զարմանալի է, որ տվեցիք, որովհետև մի քանի օր առաջ եմ վերադարձել Եվրանեսթից։ Բայց քանի որ ուղղեցիք՝ ասեմ. մասնակցում եմ, որ ՀՀ շահը հնչեցնող լինի»։

Հետաքրքրիրն այն է, որ Աժ ընդդիմադիրները չեն գնում, իշխանությանը հայհոյում են, արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը բացասական գնահատում, բայց իշխանության հետ գնալով արտերկրի տարբեր համաժողովների, լեգիտիմացնում են իշխանությանը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում