Միտք 4 տարի առաջ - 19:17 18-02-2022

Ինչպես գաղտնի պահել պետծառայողների «դրսի կայֆերը»

Oragir.news-ի տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանի ու իշխանական պատգամավորների միկոնոսյան հայտնի սկանդալից հետո Նիկոլ Փաշինյանը պետական ծառայողներին ու իր թիմակիցներին հրահանգել է արտասահման գործուղման ու հանգստի մեկնելիս ոչ մի դեպքում «դրսում» արված լուսանկարներ չհրապարակել սոցցանցերում և զուսպ լինելու իմիտացիա ստեղծել:

«Դրսի կայֆերը» գաղտնի պահելու հրահանգը տարածվում է նաև Հ1-ի ղեկավար կազմի վրա: Լուսանկարներ թույլատրվում է հրապարակել միայն սովորական աշխատակիցներին, եթե նրանք լուսանկարվել են Հայաստանի մարզերում՝ հանգստյան օրերին: Հատկապես լրագրողական շրջանակների հետ կապեր ունեցողների հանդեպ վերջին շրջանում էլ ավելի է մեծացել վերահսկողությունը՝ ոչ միայն սեփական լուսանկարները հրապարակելու, այլև «թավշյա» իշխանությունների գործողությունները հրապարակայնորեն քննադատողների լուսանկարները «լայքելու» առումով:
Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին