Ներքին 3 տարի առաջ - 17:35 24-02-2023

Փոխվելու է գործիքակազմը, որը Վարդանյանն ուներ, բայց նա ավելի մեծ ազատություն է ունենալու. ԱՀ ԱԺ պատգամավոր

«Գիտեք՝ ես կարծում եմ՝ դա կոնտեքստից կտրված է, որովհետև ամենակարևոր թեզերը, որ Հարությունյանը հնչեցրել է, այն է, որ ինքն ու Ռուբեն Վարդանյանը նույն կարմիր գծերն ունեն»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարումը կարող էր պատճառ հանդիսանալ Արցախի պետական դիմադրողականության սպառման։

Հարությունյանը նշեց, որ խնդիրն իրենց պայքարելու մեթոդիկայի մեջ է։ Միգուցե, մոտեցումների հարցում, ընտրած ճանապարհը Վարդանյանը մի այլ ձև է պատկերացնում, Արայիկ Հարությունյանը՝ այլ։

Դիտարկմանը, որ Ռուբեն Վարդանյանը թեև շատ կարճ ժամանակ պաշտոնավարեց, բայց հասցրեց արցախցիների կողմից գնահատվել՝ Հարությունյանն արձագանքեց. «Իրականում, այո, սիրվել է։ Սիրվել է, ոչ թե պաշտոն զբաղեցնելու համար, այլ այն հայտարարությունից հետո, երբ Արցախի համար դժվար օրերին պատրաստակամություն հայտնեց Արցախում ապրել և արցախցիների հետ կիսել այն բոլոր դժվարությունները, որոնց միջով նրանք անցնում էին։ Այստեղ կարևոր է այն, որ ինքը շեշտեց, որ պատրաստվում է մնալ Արցախում և շարունակել այստեղ ապրել և գործունեություն ծավալել։ Այսինքն՝ փոխվելու է այն գործիքակազմը, որը ինքը ունի, բայց մյուս կողմից էլ որոշ դրվագներով նա ավելի մեծ ազատություն է ունենալու քան նախկինում ուներ՝ լինելով պաշտոնյա»,- ընդգծեց պատգամավորը։

Հարությունյանը խոսելով Վարդանյանի պաշտոնանկության պատճառներից և այն տարածված կարծիքից, որ Վարդարյանը հրաժարական տվեց, քանի որ Ալիևն էր այդպես ուզում՝ ասաց. «Պաշտոնանկության հարցում նախագահը հստակ նշել էր, թե որոնք էին պատճառները, բայց այն, որ Ադրբեջանակամ կողմի համար ինքը անցանկալի անձ էր՝ դա միանշանակ այդպես էր։ Ադրբեջանը ամենատարբեր մակարդակներում, բարձր ամբիոններից իրենց դժգոհությունն էր հայտնում Վարդանյանի անձի հետ կապված, բայց հիմքում ոչ թե սա է, այլ այն, ինչ նշվել է նախագահի կողմից»։

Հարցին, թե որքանով էր տեղին այս պահին պաշտոնից ազատել Վարդանյանին, երբ Հաագայի դատարանը ի օգուտ Արցախի որոշում էր կայացրել, ավելի արդյունավետ չէր լինի մի քանի օր սպասել, հասկանալ Ադրբեջանի արձագանքը, նոր որոշում կայացնել, Հարությունյանն արձագանքեց. «Ես շատ եմ դժվարանում այդ հարցին պատասխանել, որովհետև իմ կոմպետենցիայի մեջ չի մտնում, ոչ ես եմ նշանակել, ոչ ազատել, բայց կարծում եմ՝ պարզաբանումները, որոնք տվել են և Ռուբեն Վարդանյանը, և նախագահը շատ փակագծեր բացում են և երկուստեք նրանք, շատ կարևոր է, որ մնում են ընկերներ, նրանց ընկերական հարաբերությունները չի փոխվել, և որոշումն էլ այս պահի թելադրանքն է, այսինքն՝ երկու ելույթներում էլ մենք այդ գաղափարը լսեցինք, որ նրանք, կոպիտ ասած, համաձայնություն էլ ունեին իրար միջև, պայմանավորվածություն ունեին, ավելի ճիշտ կլինի, որ իրենք պարզաբանում տային, թե ինչու կոնկրետ հիմա և ինչ հանգամանքներում»։

Հետաքրքրվեցինք Հարությունյանից՝ իսկ ինչ եք կարծում՝ առաջիկա օրերին հնարավո՞ր է բացվի Բերձորի միջանցքը, Հարությունյանն ասաց. «Ճիշտն ասած, ես մի քիչ հոռետես եմ այդ հարցում, չեմ կարծում, որ այս առաջիկա օրերին կբացվի, նույնիսկ Հաագայի դատարանի որոշումը արդեն իսկ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը շտապեց մեկնաբանել, որ նրանք որևէ անելիք չունեն, իրենցից կախված ամեն ինչ այսպես թե այնպես անում են։

Այդ «էկոակցիայի» հետ նրանք որևէ առնչություն չունեն։ Այսինքն՝ փաստացի իրենք ի սկզբանե պատասխանատվությունից խուսափում են և ճանապարհի բացվել-չբացվելը մնում է քաղաքական տիրույթում և տարածաշրջանում դերակատարների ձեռքերում է մնում էլի այս հարցի լուծումը։

Մյուս կողմից, մենք ստացանք երկրորդ քաղաքական հիմքը, որ Լաչինի միջանցքը կա և Լաչինի միջանցքում պետք է անխափան երթևեկություն լինի։ Եթե մինչ այս միակ որոշումը նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր, հիմա կա արդեն երկրորդ իրավական փաստաթոուղթը։

Մեր դիվանագիտական կորպուսը պետք է շարունակի աշխատել, որպեսզի կարողանանք կապիտալիզացնենք այս որոշումը և մեր ունեցած իրավական հիմքերը և ճանապարհը բացենք։ Եթե սպասենք Ադրբեջանի բարի կամքի դրսևորմանը, բնական է, որ դա չի լինելու։

Ադրբեջանը կշեռքի նժարին է դրել և այսօր իրենց համար գերնպատակ է հենց արցախյան հարցի վերջնական լուծումը, այլ ոչ թե միջազգային իմիջը։ Նրանք տարբեր վերլուծաբանների մակարդակով ասում են, որ այդ իմիջային մասը իրենք շատ արագ կվերականգնեն, բայց հարցի լուծման մասով, եթե այս պահին առիթից չօգտվենք, հետո շատ ավելի դժվար կլինի»,- ասաց Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ