Ներքին 3 տարի առաջ - 23:36 23-02-2023

Արփի բնակավայրում շչակներ են գործարկվելու

Փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները:

Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։