Արտաքին 3 տարի առաջ - 15:15 23-02-2023

Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին մեկնել է Թուրքիա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր մեկնել է Թուրքիա։ Ինչպես փոխանցում է վրացական Новости Грузия լրատվական գործակալությունը, այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ղարիբաշվիլին հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ավելի ուշ Վրաստանի վարչապետը կայցելի Ալեքսանդրետի նահանգի Անթաքիա քաղաք, որտեղ ընթացող որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության փրկարարական ջոկատները։

Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն և ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին։

Նշվում է, որ Վրաստանի վարչապետի այցով պայմանավորված մինչև մարտի վերջ հետաձգվել է հետաձգվել է նրա ելույթը, որը վերաբերելու է Վրաստանի ազգային անվտանգությանը։




Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին