Ներքին 3 տարի առաջ - 01:06 23-02-2023

Քաղաքացին ահազանգում է Երևանի դպրոցներից մեկի զուգարանի խայտառակ հակասանիտարական վիճակի մասին

ԱՇԽԱՏԵLOVE նախաձեռնության հիմնադիր Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Սրանք Երևանի համար N հիմնական դպրոցի զուգարաններն են, որից օգտվում են 6-ից 14 տարեկան երեխաները։

Լուսանկարներն արել եմ ես ինքս՝ երեկ։

Շատ բան չեմ ուզում գրել, միայն մեկ հարց տամ բոլոր դպրոցական երեխաներ ունեցող ծնողներին՝

-Արդյո՞ք երբևէ մտել և ստուգել եք Ձեր երեխան դպրոցում ինչ զուգարանից է օգտվում։

Ես չէի կարա նույնիսկ մեկ օր հանգիստ քնեի՝ իմանալով, որ իմ երեխան այ սենց զուգարանիցա օգտվում դպրոցում։

Ու չփորձե՛ք արդարանալ կամ մեղադրել ուրիշներին՝ ձեր երեխայի իրավունքներն ու կյանքի որակը դուք ինքներդ պետքա պահանջեք ու ապահովեք։

- ջրի բաքի մեջի մեխանիզմը մաքսիմում 5000 դրամա։
- լամպչկան ի՞նչա, որ զուգարանում չկա՝ 100 դրամից սկսած կա։
- զուգարանի թղթի կախիչը 800 դրամից սկսած կա։
- Հայելին մի 3000 դրամա, կամ ասենք բոլորի գառաժը միհատ հին հայելի կա՝ գոնե էդի տարեք կախեք, էդ երեխեքը լվացվելուց հետո միհատ հայելու մեջ նայեն։

Լավ ասենք, ո՞նց կարելիա էսքան անտարբեր լինել ամեն ինչի նկատմամբ։

Հենց էսօր կամ վաղը մտեք Ձեր երեխեքի դպրոցի զուգարանները ստուգեք ու պահանջեք տնօրենից, որ թերությունները շտապ կարգի բերի, կամ եթե տնօրենին ռիսկ չեք անում ասեք՝ ինձ ասեք, ես նենց կանեմ կարգի կբերեն։

Երևանի բոլոր դպրոցների տնօրեններին
Մինչև մարտի 20-ը ժամանակ՝ կարգի բերեք ձեր դպրոցների զուգարանները, ես մարտի 20-ից հետո անձամբ շրջելու եմ պատահական դպրոցներով, նկարահանեմ և այս անգամ հրապարակելիւց նշեմ՝ թե՛ դպրիցի համարը և թե՛ տնօրենի անուն ազգանունը։

Այս գրառումը ցանկալի է կիսվել այնպիսի խմբերում, որտեղ կան ուսուցիչներ և տնօրեններ»,- գրել է նա։




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան