Ներքին 3 տարի առաջ - 23:03 22-02-2023

Եվրանեսթի հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը «հերոսական» հաղթանակ է. Նաիրա Զոհրաբյան

«Առ այս պահը Ադրբեջանը և ադրբեջանական զինուժը օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքը, և ես շատ կցանկանայի, որ Եվրանեսթի նշյալ նիստի հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը հերոսական հաղթանակ համարելուց բացի, ինչն իհարկե կարևոր է, արձանագրվեր նաև, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը մի քանի հարյուր կիլոմետր»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Եվրանեսթի քաղաքական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Եվրանեսթի՝ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումով բանաձևին կողմ քվեարկելուն:

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացումը Եվրոպական խորհրդարանի բանաձևերի մեջ մի քանի անգամ արձանագրվել է. «Այդ ամենի վրա իրապես թքած ունի Ալիևը: Որովհետև նույն Արևմուտքը նստած է Ադրբեջանի թմրասեղի վրա: Ադրբեջանը պարտավոր է դուրս գալ ՀՀ սուվերեն տարածքից»:

Անդրադառնալով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների թվին՝ Զոհրաբյանն ասաց. «Հիշենք, թե Շուշիից վերադառնալիս ինչ էր ասում Էրդողանի կինը Ալիևին: Նա ասում էր՝ գերիներին այնքան կպահեք, մինչև բոլոր հարցերը կապված Ադրբեջանի հետ կլուծվեն: Միանշանակ է, Ադրբեջանում պահվող բոլոր գերիները Նիկոլ Փաշինյանի քաղաքականության պատանդներն են, և նրանց թիվը ոչ թե 33 է, ինչպես պնդում է Փաշինյան-Ալիև տանդեմը, այլևս 88-ը, նրանք Շիրակի ՄՈԲ-ն են և գերի են հանձնվել ողջ վիճակում: Մենք ունենք այդ մասին տեղեկատվություն, որոնք հիմնականում վերցված են ադրբեջանական ռեսուրսներից: Այդ տեսանյութերը փոխանցված են Եվրոպական բոլոր կառույցներին, բայց Ադրբեջանը հրաժարվում է նրանց մասին որևէ տեղեկատվություն տրամադրել ո՛չ Կարմիր խաչին, ո՛չ Եվրոպական միության նախարարների կոմիտեին և ո՛չ էլ Եվրոպական դատարանին»:

Զոհրաբյանը նշեց, որ Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանն ժամանակ ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշում է գործադրում. «Ցավով եմ ասում, բայց հիմա հայ գերիները՝ որպես աճուրդի առարկա, դրված են սեղանին, որովհետև Մյունխենում վերջին խայտառակ հանդիպումը ևս մեկ անգամ վկայեց, որ կա հսկայական տոտալ ճնշում Հայաստանի վրա՝ րոպե, օր և ժամ առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի օրակարգով: Ռազմագերիներով հարցը չի փակվելու: Նրանք պահվում են խաղաղության պայմանագրի դիմաց, որի գինը լինելու է Արցախը Ադրբեջանի կազմում»:

Նա, հիշելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում ԱԺ ամբիոնից արված հայտարարությունները, ասաց. «Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովի ամբիոնից ասում էր՝ այո, ես պատրաստ եմ զիջումների, բայց ես դիմում եմ Ալիևին, մինչև որտե՞ղ է ձեր ախորժակը: Ես կարող եմ պատասխանել Ալիևի փոխարեն, որովհետև Իհլամ Ալիևը քանիցս ասել է, որ իրենց ախորժակը Զանգեզուրն է, Գեղարքունիքն է, Սևանն է: Այսինքն՝ իրենք կանգ չեն առնելու, և ինչպես ասում էր, սա իրենց համար պատմական հնարավորություն է վերադարձնել այն ամենը, ինչն այդ աբորիգենները, չգիտես ինչ պատմագիտական վերլուծություններով, համարում են իրենցը»,-եզրափակեց Զոհրաբյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում