Ներքին 3 տարի առաջ - 21:35 10-07-2023

Արցախից Լեռնային Ղարաբաղ. Փաշինյանի հայտարարության ուղիղ հետևանքները

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, երբ ասաց՝ Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի մաս, Հայաստանում կատարվում են որոշակի փոփոխություններ։

Այդ փոփոխություններից մեկն էլ հետևյալ դեպքն է, երբ Հայաստանի հանրային հեռուստաալիքը եղանակի տեսություն հաղորդելիս երկար տարիներ Արցախի Հանրապետության տարածքը ներկայացնելիս գրել է Արցախ, իսկ այժմ Լեռնային Ղարաբաղ անվամբ է ներկայացնում։



Այս երևույթը ֆիքսել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ով իր էջի սթորի բաժնում հրապարակել է լուսանկար՝ գրելով․ «Տեսնես էդ հացը ուտվո՞ւմ ա։ Հանրայինը ոնց որ դառել ա բաքութվ»։

Նշված փոփոխության պատճառը թերևս Նիկոլ Փաշինյանի և ներկա իշխանության հայտարարություններն են։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին