Արտաքին 3 տարի առաջ - 22:00 22-02-2023

Թուրքիայում ստորգետնյա նոր ցնցումների ու զոհերի ֆոնին այդ երկիրը պատրաստվում է առաջիկա ընտրություններին․ Վերճիհան Զիֆլիօղլու

«Թուրքիայում այս օրերին ևս շարունակվող ստորգետնյա ցնցումները առաջիկա տարվա ընթացքում չեն դադարի»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Թուրքիայի հայկական համայնքի ներկայացուցիչ, լրագրող Վերճիհան Զիֆլիօղլուն՝ հղում կատարելով այդ երկրի փորձագետների տեսակետին։

«Տեսակետ կա, որ բավականին մեծ ցնցմանը դեռևս երկար ժամանակ հետևելու են հետցնցումները»,- ասաց նա։

Հայազգի լրագրողը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև մեծ աղետից հետո Թուրքիայում անօթևան մնացած մարդկանց խնդրին։ Հայտնեց, որ այս առումով ևս վիճակը շարունակում է ծանր մնալ։

«Հազարավոր մարդիկ դրսում են մնացել։ Որոշ մարդիկ էլ վախենում են վերադառնալ իրենց տներ։ Գիտենք, որ ամեն պահի կարող են նոր ցնցումներն գրանցվել, ինչն էլ նոր փլուզումների ու զոհերի կարող է բերել։ Այնպես որ վիճակը շատ ծանր է»,- ասաց նա։

Վերջին ցնցումների ֆոնին էլ, մեր զրուցակցի խոսքով, նոր փլուզումներ են գրանցվել։

«Այդ նոր փլուզումների հետևանքով նոր զոհեր գրանվեցին։ Հաթայի ցնցումների հետևանքով նոր վիրավորներ ևս եղան»,- ասաց նա։

Թուրքիայում առկա այս մեծ աղետի ֆոնին, այնուամենայնիվ, այդ երկրում շարունակում են պատրաստվել առաջիկա ընտրություններին։

«3 ամիս անց ընտրությունները պետք է տեղի ունենան։ Դեռևս հստակ օրը որոշված չէ, բայց այն կանցկացվի կա՛մ մայիսի 14-ին, կա՛մ հունիսի 18-ին։ Այդ մասին ավելի ուշ հստակ կհայտարարվի։ Թե՛ երկրաշարժի խնդիրները, թե՛ քվեարկության օրակարգերը զուգահեռաբար առկա են»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է տարբեր երկրներից Թուրքիա մեկնած փրկարարական ծառայություններին, Զիֆլիօղլուի խոսքով՝ գրեթե բոլորն արդեն իսկ վերադարձել են իրենց երկրներ։

«Աշխատանքները հիմնականում Մարաշում էին իրականացվում։ Այնտեղ եթե անգամ փրկարարներ լինեն էլ, ապա շատ քիչ քանակությամբ օտար փրկարարներ միայն»,- ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ Թուրքիային պատուհասած մեծ աղետի հետևանքով զոհվածների թիվն այդ երկրի պաշտոնական տվյալներով ավելի քան 40 հազ․ է։ Մյուս երկրները, սակայն, ավելի մեծ թվերի մասին են հայտնում։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին