Ներքին 3 տարի առաջ - 20:12 21-02-2023

ԵՊՀ-ն շտապ անհրաժեշտ է ապաֆեյքացնել․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի քանի ժամ առաջ ֆեյքերը մեծ շուքով մտան ԵՊՀ:

Ուրեմն, այսօր տեղի է ունեցել պատմական իրադարձություն: Փաշինյան Նիկոլի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը (ավելի հայտնի է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ» կամ «ֆեյքաբուծարան») ԵՊՀ-ի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել:

Ըստ օպերատիվ տվյալների, ֆեյքերն այսուհետ պետք է «վերապատրաստվեն» ԵՊՀ-ում: Վերջինս կվերածվի իրական ֆեյքաֆերմայի իր ֆեյքառեկտորով, ֆեյքադեկաններով և ֆեյքամնացածներով:

ԵՊՀ-ն շտապ անհրաժեշտ է ապաֆեյքացնել:

Ո՞վ կստանձնի պրոֆեսոր Պրեոբրաժենսկու դերը ԵՊՀ-ում»:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է