Ներքին 3 տարի առաջ - 15:37 21-02-2023

«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երկարատև ընդմիջումից հետո ընթանում է «Սիլվայի գործով» նիստ։

Որպես մեղադրյալներ գործով անցնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Նախորդ նիստերը հետաձգվել էին տարբեր պատճառներով։

«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով։
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր։

Դատավոր Աննա Դանիբեկյանը փաստաբան Հայկ Ալումյանին առաջարկեց զանգահարել պաշտպանյալին և պարզել պատճառը։ Զանգից հետո հայտնի դարձավ, որ երկրորդ նախագահը ուշանում է Հաղթանակ կամրջի վերանորոգման աշխատանքների պատճառով առաջացած խցանման հետևանքով։ Դատավորը տեխնիկական ընդմիջում հայտարարեց մինչև Ռոբերտ Քոչարյանի ժամանումը։

Նիստի առաջին տեխնիկական ընդմիջմանը հաջորդեց երկրորդը։ Այս անգամ տասը րոպե տևողությամբ ընդմիջման պատճառը թարգմանչի մասնկացությունն էր։

Վերջապես նիստին ներկայացած անգլերենի թարգմանիչ Սոնա Հովհաննիսյանը տրամադրեց փաստաթղթերը։ Փաստաբանը հարցեր ուներ թարգմանչի որակավորման վկայականի առկայության վերաբերյալ։ Հովհաննիսյանի մոտ սակայն նման փաստաթուղթ չկար։ Փաստաբանը դրա փոխարեն վկայակոչեց կառավարության 2018 թվականի նոյեմբերի և 2020 թվականի մարտի որոշումներն այն մասին, թե ով կարող է թարգմանիչ լինել քաղաքացիական դատավարությունների ժամանակ։

Փաստաբան Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ լեզվի իմացությունը կամ լեզվաբանական բուհն ավարտելու դիպլոմը դեռ չի նշանակում, որ մարդը կարող է թարգմանիչ լինել։

Փաստաբան Հայկ Ալումյանն ուշադրություն դարձրեց նրա վրա, որ կառավարության որոշումներում խոսքը քաղաքացիական դատավարության մասին է։ Փաստաբանը նաև նկատեց, որ Հովհաննիսյանն իր լիցենզիան անձամբ է ստորագրել, քանի որ ինքն է թարգմանչական գրասենյակի ղեկավարը։ Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար։

Արմեն Գևորգյանը նշեց, որ օրենսդրությունում խոսքը թարգմանչի որակավորման մասին է։ Հովհաննիսյանը թարգմանչական ֆակուլտետը չի ավարտել, թեև Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, որը նա ավարտել է, կա այդպիսի ֆակուլտետ։

«Սիլվայի գործով» դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննելու թարգմանչին բացարկ հայտնելու պաշտպանական կողմի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ նախկինում նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի վատ որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու անհրաժեշտություն էր առաջացել։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին