Արտաքին 3 տարի առաջ - 15:00 21-02-2023

Ռուսաստանի ապագան կախված է նրանից, թե ինչպես է նա դիմակայում այսօրվա մարտահրավերներին. Պուտինը՝ Դաշնային ժողովին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ապագան կախված է նրանից, թե երկիրն ինչպես է դիմագրավում այսօրվա մարտահրավերներին։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Պուտինն այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։

Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանի իշխանությունները գիտեն, թե ինչ է անհրաժեշտ անել վստահ, առաջադեմ, անկախ, ինքնիշխան զարգացման համար՝ չնայած առկա արտաքին ճնշումներին և սպառնալիքներին։

«Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում և ուզում եմ շեշտել սա՝ մեր աշխատանքի իմաստը ներկա պայմաններին հարմարվելը չէ, ռազմավարական խնդիրն է մեր տնտեսությունը նոր սահմանների մոտեցնելը։ Հիմա ամեն ինչ փոխվում է, և շատ, շատ արագ փոխվում է։ Սա ոչ միայն մարտահրավերների, այլև հնարավորությունների ժամանակ է, այսօր դա ճիշտ է, և մեր հետագա կյանքը կախված է նրանից, թե ինչպես ենք դա իրականացրել»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի