Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:23 11-12-2022

Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ նախարարությունում ով ինչ կարծիք ու տրամաբանություն ունի․ հարցում

Oragir.News-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքի փողոցներում՝ պարզելու համար, թե մեր հայրենակիցներն ինչ կարծիք ունեն հաջորդ տարվա սկզբից ՀՀ Ներքին գործերի նախարարության գործարկման մասին։

Հարցման մասնակիցների հիմնական մասը թերահավատորեն էր վերաբերվում կառույցի արդյունավետ գործունեությանը։ Հայտարարում էին, որ որևէ բան բարեկարգելու համար նախ պետք է գործեն արդեն իսկ գոյություն ունցող կառույցներն ու օրենքները։

Նրանք անդրադարձան նաև նոր գերատեսչության կողմից ոստիկանության ու ԱԻՆ գործառույթների կառավարմամբ պայմանավորված դրական փոփոխությունների վերաբերյալ ակնկալիքներին։ «Կարևորն այն է, թե նախարարն ով կլինի։ Ամեն մարմին էլ իր դերակատարումն ունի, բայց վերջնականը լինում է այն, ինչ լինում է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ով է ղեկավարում, ով ինչ կարծիք ու տրամաբանություն ունի՝ տվյալ գործի նկատմամբ»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցման մյուս մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր