Ներքին 3 տարի առաջ - 13:02 20-02-2023

Սա եղել է տեռոր՝ վարչապետի ու պաշտպանության նախարարի գլխավորությամբ․ զոհված զինվորի հարազատ

Մենք զինվոր ենք տվել, հավի ճուտ չէին, սգո օր էլ չեն հայտարարել: Ալեն Սիմոնյանը ճոռոմ-ճոռոմ խոսում է, մի օր ինքը գնացել, տեսե՞լ է, թե էդ զինվորն այդտեղ ոնց է ապրում: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՊՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհից մահացած զինվորներից մեկի հայրը:

Նրա խոսքով, իրենք են երեխաների համար պայմաններ ստեղծել՝ ջուր քաշել, ռեմոնտ արել և այլն:
«Ում հրամանով և ոնց է ստացվել, որ պատճառահետևանքային կապերը չեն պարզել ու չկա ԱԻՆ-ի նկարները: ԱԻՆ-ը պարտավոր էր նկարահանել դեպքի վայրը, ոչ ոք իրավունք չուներ դիակները հանել առանց նկարահանման: Ում հրամանով է դա եղել, պաշտպանության նախարարի՞, վարչապետի՞:

Մենք ծնողներով կատարել ենք մեր հետազոտությունները, մաղել ենք ամբողջ դեպքի վայրը, 7 հեռախոս ենք գտել, ժամացույցներ ենք գտել, այլ իրեր ենք գտել: Հատակը վառված չէ, հրդեհը սկսվել է միջանցքից, ներս ես մտնում, մի փոքր մաս վառված է ու վառված է երեխեքի գլխների հատվածի մասը: Էդ հրդեհը թռնելու հատկություն ունե՞ր: Միջանցքի հատակի ներկն էլ թափած չի»,- ասաց նա:

Զոհված ծնողի հայրը չի հավատում կապիտանի տված ցուցմունքներին. «Իր արյան մեջ եղել է նարկոտիկի պարունակություն, հետո պարզվեց, որ չկա: Էդ կապիտանը իր կյանքով պատասխանատու էր մեր երեխեքի համար, օրվա հերթապահն ինքն է եղել: Եթե ինքը պարկեշտ սպա էր, թող պառկեր բենզինի կանեստրի վրա, դուրս հաներ»:

Զոհված զինվորներից Արտյոմ Գրիգորյանի պապն էլ հավելեց. «Սա եղել է տեռոր՝ վարչապետի ու պաշտպանության նախարարի գլխավորությամբ: Սա քաղաքական չէ: Ես պահանջում եմ նախարարությունց, ոնց տարել են մեր երեխին, թող բերեն տան, եթե չէ, ուրեմն իրենք պետք է մոխրանան: Կամ պաշտպանության նախարարն ինչո՞ւ հրաժարական չի տալիս, ամոթի զգացում ունի՞, թե՞ չունի: Թող հրաժարական տա, 15 երեխեքը խաղաղ պայմաններում կացարանում վառվե՞ն: Ես երեկ պետք է քեֆ անեի, որ երեխես տուն է գալիս, իսկ հիմա ինքը չկա, ով է տալու դրա պատասխանը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հարցաքննվել և ցուցմունք է տվել հունվարի 19-ին Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը: Եղիշեի թմրաբանական փորձաքննության եզրակացության պատասխանը ստացվել է, և նրա արյան մեջ թմրամիջոցի բացարձակ ոչ մի հետք չի հայտնաբերվել։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur