Ներքին 3 տարի առաջ - 14:12 18-02-2023

Ալիևի վարչակարգը վճարովի է դարձնելու Վարանդա-Շուշի ավտոճանապարհը․ ադրբեջանցիները բողոքում են

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու քաղաքացիների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը։

Փախստականների իրավունքները պաշտպանելու և նրանց «հայրենիք» վերադարձնելու խոստումներով կերակրող, սակայն բազմաթիվ օֆշորային և կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը նման որոշումը արդարացնում է «ավտոճանապարհների պահպանման անհրաժեշտությամբ»։

«Ապագայում սպասվում է օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Շուշի։ Այդ պատճառով մենք այդ ճանապարհը կդարձնենք վճարովի, որպեսզի հավաքված միջոցները հնարավոր լինի օգտագործել դրա պահպանման համար»,- հայտարարել է Սալեհ Մամեդովը։

«Տելեգրամ»-ի ալիքում ադրբեջանցի օգտատերերի շրջանում մեծ քննադատության է արժանացել այդ որոշումը։

«Այսպես որ գնա, օդն էլ վճարովի կդարձնեն կամ Շուշիում գտնվելու համար ժամավճար կսահմանեն։ Հազարավոր տղաներ զոհվել են այդ ճանապարհի համար, որ վճարովի դառնա՞։ Այդ գումարը կարող էին բյուջեում գտնել»,- նշել են օգտատերերը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում