Արտաքին 3 տարի առաջ - 22:30 17-02-2023

Թուրքիայում սեյսմոլոգները նոր երկրաշարժ են կանխատեսում

Թուրքիայում տեղի ունեցած վերջին ավերիչ երկրաշարժից տուժած շրջանների բնակիչները պետք է պատրաստվեն նոր հետցնցումների։ Ինչպես փոխանցում է DW-ն, Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ սեյսմոլոգները ենթադրում են, որ կրկնակի ցնցումներ կլինեն` ավելի քան հինգ մագնիտուդով։

Հաղորդվում է, որ այս պահին տարածաշրջանում ցնցումներ են զգացվում չորս րոպեն մեկ անգամ: Մինչ այժմ գրանցվել է ավելի քան 4700 հետցնցում, որոնցից քառասունը չորս բալից ավելի ուժգնություն ունեն, ինչը թուրք պաշտոնյաների խոսքով` անսովոր իրավիճակ է։

Թուրքիայի քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը հայտարարել է, որ բնական աղետի հետևանքով Թուրքիայում ավերվել կամ մեծ մասշտաբով վնաս է կրել ավելի քան 84 հազար տուն։

Նշվում է, որբաղետի գոտիներում մարդկանց դեռևս խորհուրդ է տրվում չվերադառնալ իրենց տներ և հեռու մնալ շենքերից։ Սակայն այլընտրանքների բացակայության դեպքում տեղի բնակիչները ստիպված են լինում տուն վերադառնալ հագուստի և անձնական իրերի համար:

Ըստ թուրքական իշխանությունների՝ շուրջ 20 միլիոն մարդ տուժել է վերջին երկրաշարժի հետևանքներից։ Միայն Թուրքիայում մահացել է ավելի քան 38 հազար մարդ, իսկ հարևան Սիրիայում՝ առնվազն 5900 մարդ։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն