Արտաքին 3 տարի առաջ - 20:30 17-02-2023

Ադրբեջանն օկուպացված Շուշիում հայկական ուժերի թողած զինամթերքի հերթական խմբաքանակն է հայտնաբերել

Ադրբեջանի ոստիկանության ուժերը շարունակում են Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված տարածքներում ստուգումներ իրականացնել՝ հայկական ուժերի թողած զենք-զինամթերքը հայտնաբերելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ այս աշխատանքների շրջանակներում Ադրբեջանի ոստիկանության Շուշիի շրջանային աշխատակիցներն օկուպացված Շուշի քաղաքում հերթական ստուգման ժամանակ հայկական ուժերին պատկանող զինամթերքի խմբաքանակ են հայտնաբերել։

Տարածված հայտարարության համաձայն՝ Շուշի քաղաքում հայտնաբերվել է «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համալիր, «Ֆագոտ» հակատանկային համալիր, հրացան, տարբեր մակնիշի 9 ձեռքի նռնակ, տարբեր տրամաչափի 1325 փամփուշտ, նռնականետներ և այլն։ Հայտնաբերված ողջ զինամթերքն առգրավվել է և փոխանցվել է երկրի ներքին գործերի նախարարությանը։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը