Ներքին 3 տարի առաջ - 09:38 16-02-2023

ԲՀԿ-ն գրասենյակներ է բացում, առջևում ավագանու ընտրություններ են

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ակտիվորեն պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին։

Եվ չնայած վերջին շրջանում մամուլը գրում է հնարավոր թեկնածուների մասին, իսկ ԲՀԿ-ից հերքում են լուրերը, այնուհանդերձ, մեր թղթակցի աչքից չի վրիպել այն, որ մի շարք վարչական շրջաններում ԲՀԿ-ն բուռն նախապատրաստական աշխատանքների մեջ է, նոր գրասենյակներ է բացում կամ եղածները մեծացնում։

Ավագանու ընտրությունները շատ թեժ են լինում, ասվածի վկայությունն է այն, որ պոտենցիալ թեկնածուները դեռ մեկ տարի առաջ սկսել են պատրաստվել։

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Երևանում ԲՀԿ գրասենյակները երբևէ չեն փակվել։

«Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությանը, ապա դրա հետ կապված քննարկումներ դեռ չենք ունեցել։ Երբ կուսակցության քաղաքական խորհուրդը կքննարկի այդ հարցը, ապա մենք հրապարակային հայտարարությամբ հանդես կգանք»,- ասաց Տոնոյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում