Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:37 15-02-2023

Ով կարող է Գլխավոր դատախազին պատասխանատվության ենթարկել, եթե նա գործում է իշխանությունների «դաբրոյով»․ Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սահմանադրության 27 հոդված.

Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան .... և օրենքով սահմանված կարգով...

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ հոդված

Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան .... և օրենքով սահմանված կարգով.

Երևի յուրաքանչյուրին պարզ է, որ ազատությունից զրկելու դեպքում օրենքով սահմանված կարգի պահպանումը որևէ կերպ քննարկման առարկա լինել չի կարող և ենթակա է պարտադիր և հստակ կատարման:

Հայաստանի օրենքների համաձայն, մասնավորապես, անձը կարող է կալանավորվել և պահվել քրեակատարողական հիմնարկում բացառապես դատարանի որոշման հիման վրա: Հատուկ ընդգծեմ՝ ՈՐՈՇՄԱՆ:

Իմ պաշտպանյալներից մեկին սույն թվականի հունվարի 20-ից մինչև հունվարի 25-ը պահել են քրեակատարողական հիմնարկում դատարանի որոշման քաղվածքի հիման վրա: <Որոշման քաղվածք> հասկացություն Հայաստանի օրենքներում չկա, այսինքն՝ քաղվածքի հիման վրա, անկախ այն բանից, թե ով է այդ քաղվածք տվողը, անձին ազատությունից զրկել նշանակում է դա անել առանց օրենքով սահմանված կարգի պահպանության:

ՀՀ գլխավոր դատախազին և արդարադատության նախարարին հունվարի 20-ին ներկայացրել եմ պահանջներ՝ ապօրինի ազատազրկված անձին անհապաղ ազատ արձակելու մասին:

Դատախազության պատասխանում նշվել է, որ թեպետ որոշման քաղվածք օրենքով նախատեսված չէ, սակայն դա դատական պրակտիկա է:

Արդարադատության նախարարության պատասխանում ոչ մի բան նշված չէ իրավաչափության մասով, պարզապես հաստատվում է, որ անձը իրոք 5 օր պահվել է քրեակատարողական հիմնարկում առանց դատարանի որոշման՝ քաղվածքի հիման վրա:

Այսինքն՝ և դատախազությունը, և արդարադատության նախարարությունը բացահայտ ու կոպիտ կարգով խախտել են սահմանադրական և կոնվենցիոն նորմերը:

Իշխանափոխությունից հետո սա պարզապես անբեկանելի առիթ է և հիմք ՀՀ ներկայիս գլխավոր դատախազին և արդարադատության նախարարին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Հ.Գ. Ինչո՞ւ է բոլոր իշխանավորներին թվում, որ նրանք հավերժ են»։

Oragir.News-ի հետ զրույցում Աթանեսյանն ասաց, որ իր պաշտպանյալը շարունակում է գտնվել անազատության մեջ։ «Միայն հունվարի 25-ին դատարանի որոշումն են առաքել։ Իմ բողոքների արձագանքն այդ է եղել»։

Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազին ու արդարադատության նախարարին պատասխանատվության ենթարկելուն՝ նա նշեց․ «Ով կարող է այս երկրում Գլխավոր դատախազին պատասխանատվության ենթարկել, եթե նա գործում է իշխանությունների «դաբրոյով», չկա արդյունավետ միջոց։ Ոչ ոք էլ չի կարող։

Ուղղակի պետք է սպառել ներքին պաշտպանության միջոցները և դիմել Եվրոպական դատարանին։ Իհարկե, այս գործընթացն արդյունավետ չէ, քանի որ անձը գտնվում է անազատության մեջ, բայց երևի հնարավոր կլինի հետագայում ինչ որ բան անել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի