Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 18:36 13-06-2022

«Սորոսի» գործը նման է Ալ Կապոնեի գործին․ բոլորը գիտեին, որ նա ինչ ասես անում է, բայց կարողացան միայն հարկերից խուսափելու համար դատել․ Տիգրան Աթանեսյան

Մեր ներկայացրած հայցադիմումն, ըստ էության, օֆշորային կազմակերպության լուծարման հայցադիմում է՝ հաշվի առնելով այն, որ ամբողջությամբ գործում է որպես հիմնադրամ՝ գրանցված չլինելով որպես հիմնադրամ։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով «Բաց հասարակություն» հիմնադրամի կամ «Սորոսի» հիմնադրամի գործունեության դադարեցման նպատակով ներկայացրած հայցադիմումին։

«Առաջին հատկանիշը, որ կարելի է նկատել, որ սա այդքան էլ անմեղ կազմակերպություն չէ՝ դա այդ կեղծ իրավապաշտպանների հոծ բազմությունն էր, որ եթե կհիշեք, նախկին իշխանությունների օրոք ամեն մի ստից պատճառով, ամեն մի հիմարության պատճառով կարող էին համազգային ողբ կապել։ Ձեր աչքի առաջ 100-ավոր մարդիկ կալանավորվում են, ձերբակալվում են, ծեծի են ենթարկվում, վարչապետի ավտոշարասյունը մարդ է սպանում։ Դրանցից որևէ մեկը կա՞, վերացել են։ Այսինքն՝ այն, ինչ կատավեց Հայաստանում, այս ազգային աղետը, այդ մարդիկ հաստատ անմասն չեն եղել»։

Փաստաբանն ընդգծեց, որ շատ լավ հասկանում է, որ 2 փաստաբան չեն կարողանա հաղթահարել համաշխարհային այդ սարդոստայնը, որ երկրներ են վաճառում ու անում առաջին հայացքից անհնար բաներ։ «Մենք տվել ենք շանս մեր պետությանը, մեր դատական համակարգին, շանս՝ ազատվելու այդ չարիքից և այդ շանսը պետք է օգտագործել։ Եթե այդ շանսը չօգտագործվի, մենք կանգ չենք առնելու։ Հետամուտ ենք լինելու, բացահայտելու ենք այլ ծրագրեր ազգակործանությունը, ինչը մեզ հիմք կտա նորից դիմելու դատարան։ Այդ կառույցին հանգիստ երբեք չենք տալու մինչ այն օրը, երբ Հայաստանը վերջապես կազատվի այդ գրասենյակից»։

Նա հիշեցրեց իտալական մաֆիայի առաջնորդ Ալ Կապոնեին։ «Բոլորը գիտեին, որ Ալ Կապոնեն մաֆիայի առաջնորդ է, մարդ է սպանում, ռեկետով է զբաղվում, ինչով ասա զբաղվում է, բայց նրան կարողացան դատել միայն հարկերը վճարելուց խուսափելու համար։ Ամեն դեպքում դատեցին ու այդ չարիքից ազատեցին մարդկանց, հիմա սա էլ դրա նման մի բան է»։

Փաստաբանը նաև ընդգծեց, որ օրենսդրությունը, որով 2003 թ-ին այդ գրասենյակը հաշվառվել է Հայաստանում որպես օֆշորի մասնաճյուղ, դադարել է գործել։

«Այսինքն՝ արդարադատության նախարարը կարող է ուժը կորցրած ճանաչել այդ կազմակերպության հաշվառումը, քանի որ կազմակերպության կանոնադրությունը հակասում է հիմադրամների մասին օրենքին։ Սա նշանակում է, որ այդ գրասենյակը առնվազն վերջին 19 տարին ապօրինի է աշխատում, բայց այստեղ վարույթ իրականացնող մարմինը պետք է լինի ՀՀ արդարադատության նախարարությունը»։

մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը