Ներքին 3 տարի առաջ - 22:10 11-02-2023

«Дай денег»․ կես ժամում երկու անգամ ականատես եղա, թե ինչպես են հարձակվում ռուս տղաների վրա ու գումար պահանջում․ Անի Կարապետյանն

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Կարապետյանն իր էջում նախօրեին գրել էր, որ կես ժամվա ընթացքում երկու նույն բովանդակությամբ դեպքի է ականատես եղել , երբ Երևանի Կենտրոնում, 2 տարբեր հատվածներում հայ տղամարդիկ հարձակվում են ռուսների վրա և գումար պահանջում։

Oragir.News-ի հետ զրույցում Կարապետյանը պատմեց, որ առաջին դեպքը, որին ականատես է եղել՝ Խանջյան փողոցի վրա է եղել։
«Երեկոյան դուրս էինք եկել քայլելու։ Դպրոցի մոտ 25-30 տարեկան երկու տղամարդիկ հարձակվել էին փոքրամարմին մի ռուս տղայի վրա, քաշքշում էին ու բղավում «дай денег»։ Մենք մոտեցանք, ասացի՝ չե՞ք ամաչում, ոնց կարելի է նման բան անել։ Սկսեցին խփել տղային, հետո քարը վերցրեցին, որ ինձ խփեն, ես հասցրեցի մի կերպ փախնել, տղայի ընկերները մոտեցան, տեսնեն ինչ է եղել»։

Նա նշեց, որ այս դեպքից քիչ անց նաև Նալբադյան փողոցում է նույն իրավիճակին ականատես եղել։
«Դրանից հետո մտածեցինք մի փոքր էլ քայլենք, հանդարտվենք, նոր տուն գնանք, Թումանյան- Նալբանդյան հատվածում սուպերմարտետ կա, սուպերմարկետի մոտ նույն սցերանով իրավիճակի կրկնությունն էր։ Այս անգամ էլ մոտ 40 տարեկան տղամարդ էր մեր կողքով անցնում ու դիմացից եկող տղային՝ նույն կերպ ճանապարհը փակեց, թե «дай деньги»։ Մենք էլ կանգնեցինք, ես այդ տղային ասացի, որ այս կողմ գա, ասացի, որ արդեն երկրորդ դեպքն է, որ ռուսների վրա են հիմնականում հարձակվում։ Այդ ժամանակ տղան ասաց, որ հայ է։ Ուղղակի ռուսների նման էր հագնված ու շփոթեցին»։

Նա նաև ընդգծեց, որ երկու դեպքում էլ տարածքում որևէ ոստիկան չի եղել։ «Բացարձակ, ոչ մի ոստիկան չկար։ Ոստիկաններին հիմա կարելի է հանդիպել միայն կառավարության շենքի դիմաց։ Գիտեք, նրանց դիմելն առհասարակ անիմաստ է, պիտի այնքան քեզ քշաքշեն, տանեն- բերեն ու քո ժամանակից կտրեն, որ իսկապես անիմաստ է։
Բայց չեմ կարող բացառել, որ սա բանդա է, իրար մեջ բաժանել են, որոշել ռուսների վրա աշխատել, որովհետև իրենց մոտ գումար կա։ Բայց դա ոչ մի կապ չունի, վաղն էլ նույն հաջողությամբ մեր վրա կհանրձակվեն, սա մուրացկանություն չէ, խուլիգանություն է»։

Նա նաև նշեց, որ իր գրառման հետքերով իրավապահ մարմիններից որևէ մեկն իրեն չի դիմել՝ քննություն իրականացնելուն օժանդակելու համար։

Մենք դիմեցեինք ՀՀ ՆԳՆ լրատվության բաժին՝ պարզելու համար, թե արդյոք գրառման հետքերով փորձել են որևէ աշխատանք իրականացնել։ Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ հրապարակումների ուսումնասիրությամբ զբաղվում են դատախազությունում։ Սակայն գլխավոր դատախազությունից մեր զանգերին չպատասխանեցին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում