Արտաքին 3 տարի առաջ - 15:30 09-02-2023

Պուտինն արդեն կորցրել է Ուկրաինան. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն կորցրել է Ուկրաինան։ Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է PBS NewsHour հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Բայդենի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում էր, որ ՆԱՏՕ-ն կվախենար Ուկրաինայում գտնվող ոռւսական բանակից և կփլուզվեր։ Նա շեշտել է, որ Պուտինն իր հույսը դրել էր ռուսալեզու ուկրաինացիների աջակցության վրա, սակայն այս երկուսն էլ տեղի չեն ունեցել։

Միացյալ Նահանգների նախագահը կարծիք է հայտնել, որ Պուտինին չի հաջողվի հաղթահարել այս ամենը, ուստի նա արդեն կորցրել է Ուկրաինան։ Նա հավելել է, որ այնքան ժամանակ կկատարի Ուկրաինային աջակցելու իր նախկին խոստումը, որքան որ դա անհրաժեշտ կլինի։ «Սա հաստատուն պարտավորություն է»,- ասել է Բայդենը։

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վոլգոգրադ կատարած այցելության ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության հասցեին սպառնալիքների դեպքում զրահատեխնիկայի օգտագործումը չի ավարտի խնդիրը։ «Նրանք, ովքեր ակնկալում են հաղթանակ տանել Ռուսաստանի Դաշնության դեմ մարտի դաշտում, չեն հասկանում, որ Ռուսաստանի հետ ժամանակակից պատերազմն իրենց համար բոլորովին այլ կլինի»,- ասել էր նա։

Պուտինը շեշտել էր, որ Ուկրաինայում հատուկ գործողությունն անխուսափելիորեն կավարտվի Ռուսաստանի հաղթանակով։ Նրա խոսքով՝ դինամիկան դրական է, ամեն ինչ զարգանում է ռազմական պլանի շրջանակներում։

Օրեր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ Դոնեցկի և Զապորոժիեի ուղղություններում Սոլեդարի, Կլեշչևկայի, Պոդգորնոյեի, Կրասնոպոլյեի, Բլագոդատնոյեի, Լոբկովեի և Նիկոլաևկայի ազատագրման մասին։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունները Ուգլեդարի եւ Արտեմովսկի շրջաններում հաջող են զարգանում։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան