Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 15:56 09-02-2023

Իրանն ու Հայաստանը կարևորում են միջազգային սահմանների հարգումը. դեսպան

Տարածաշրջանային գործընթացների համատեքստում Իրանն ու Հայաստանը համակարծիք են այնպիսի սկզբունքների շուրջ, ինչպիսիք են միջազգային սահմանները հարգելու անհրաժեշտությունը, վեճերի խաղաղ կարգավորումը, տարածաշրջանի ժողովուրդների իրավունքներն ու անվտանգությունը հարգելու անհրաժեշտությունը եւ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ընդհանուր ջանքերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Նա հավելեց, որ երկու երկրների կարծիքների ընդհանրությունը եւ հիմնական շահերի համընկնումը նոր իրավիճակ են ստեղծել երկկողմ հարաբերություններում։ «Երկու պետությունների ղեկավարների կարծիքների միասնությունը խոսում է այն մասին, որ քաղաքական խորհրդակցությունները հասել են աննախադեպ մակարդակի»,-նշեց դիվանագետը:

Դեսպանը հիշեցրեց, որ երկու երկրների գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ հանդիպել են իրենց գործընկերների հետ։ Մտքերի փոխանակությունը շարունակվել է տարբեր ուղղություններով։ Դիվանագետն այդ գործընթացի շարունակությունն անվանեց անվերապահ անհրաժեշտություն։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի անկախության ձեռքբերումը նոր դռներ բացեց հայ-իրանական հարաբերություններում։ 31 տարի առաջ այս օրը երկու երկրների միջեւ հաստատվեցին քաղաքական հարաբերություններ։

«Չնայած տարածաշրջանում միջազգային առումով առկա տատանումներին, երկու երկրները բարձր են գնահատում երկկողմ հարաբերությունները։ Իրանի նոր կառավարության օրոք էլ ավելի մեծ ուշադրություն է դարձվում հարեւանների հետ էլ ավելի լավ հարաբերություններ հաստատելուն։ Վերջին տարիներին տարածաշրջանային եւ միջազգային գործընթացների արդյունքում երկկողմ հարաբերություններին նոր ազդակ է հաղորդվել»,-եզրափակեց դեսպանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում