Արտաքին 3 տարի առաջ - 16:00 08-02-2023

ԵՄ-ն աջակցում է Վրաստանի միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններում. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Բրյուսելը ողջունում է Թբիլիսիի միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններում։ Այս մասին Կլաարն ասել է Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

ԵՄ ներկայացուցիչը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հանդիպումները պետք է անցկացվեն Թբիլիսիում, քանի որ Վրաստանն աշխարհագրորեն շատ հարմար վայր է դրա համար։ Նա հիշեցրել է, որ Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը՝ նշելով, որ Թբիլիսին կարող է կրկին դառնալ նման վայր ինչպես առաջնորդների հանդիպումների, այնպես էլ այլ ձևաչափով բանակցությունների անցկացման համար:

«Վրաստանն աշխարհագրական առումով շատ հարմար է այս առումով, կարող եք արագ և հեշտությամբ գալ այստեղ հարևան երկրներից»,- ասել է Կլաարը։

Տոյվո Կլաարի համոզմամբ՝ տրամաբանական է, որ Հարավային Կովկասում գտնվող երեք երկրները փորձեն համագործակցության տարածք գտնել։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ Վրաստանի դերը կամուրջ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Կլաարը նաև նշել է, որ նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Վրաստանի միջնորդական դերը Բաքվի և Երևանի հարաբերություններում։

Նշվում է, որ նախկինում նույնպես Վրաստանը բազմիցս հանդես է եկել որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Վրաստանի միջնորդությամբ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 15 հայ ռազմագերիներ, իսկ Հայաստանն Ադրբեջանին հանձնեց որոշ շրջանների ականապատված տարածքների քարտեզները։ Միջնորդության մեկ այլ օրինակ էր նաև Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի ունեցավ 2022 թվականի հուլիսի 16-ին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur