Ներքին 3 տարի առաջ - 16:03 08-02-2023

Թող «Էրատո» ջոկատ կազմեն Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ ու անվերադարձ մեկնեն Թուրքիա․ նախկին դեսպան

Թե ինչ անդրադարձ կարող է ունենալ Հայաստանից Թուրքիա ուղարկվելիք օգնությունը երկու երկրների հարաբերությունների վրա՝ չեմ կարող ասել։ Կարծեմ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ էրդողանի միջև, այս իմաստով՝ դրական գնահատականի է արժանացել, բայց լայն քաղաքական առումով չեմ կարծում, որ Հայաստանի այդ վերաբերմունքը կարող է սկզբունքային նշանակություն ունենալ և փոխի, ենթադրենք, Թուրքիայի շահերը կամ նկրտումները Հայաստանի նկատմամբ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Էդգար Ղազարյանն՝ անդրադառնալով հարցին, թե որքանով Հայաստանից Թուրքիա ուղարկվելիք օգնությունը կարող է նպաստել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։

«Նույն բանը միշտ կարելի է նաև իրենցից ակնկալել, այսինքն, ինձ հետաքրքիր է Արցախի 120 հազար հայերի գերության մեջ պահելու հարցում Թուրքիան հումանիտար վերաբերմո՞ւնք է ցուցաբերել հայ ժողովրդի նմակտմամբ, թե՞ ինքն է նպաստել, արդարացրել կամ սանձազերծել, որպեսզի 120 հազար կանայք, ծերեր, երեխաներ մնան առանց սննդի, առանց ջեռուցման, առանց գոյության տարրական պայմանների։

Այսինքն, իրենք հայ ժողովրդի հանդեպ կարող են ցուցաբերել ամենադաժան, անմարդկային վերաբերմունքը ու Հայաստանը դա չի՞ հաշվում, չի՞ նկատում։ Հայաստանը հիմա փրկարարներ է ուղարկել Թուրքիա, այն նույն փրկարարներին, որոնց թուրքերը կամ ադրբեջանցիները, նույն բանն է, երկար ժամանակ է թույլ չեն տալիս, որ մտնեն Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում հայ զոհված զինծառայողների մասունքներ հայտնաբերեն։ Այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է, որ ադրբեջանցիները իրենք պետք է դա անեն»։

Նա ընդգծեց, որ իր համար անհասկանալի է, թե եթե ՀՀ կառավարությունը նման հունամիտար վերաբերմունք ունի, ապա ինչո՞ւ այդ հումանիզմը չի արտահայտել Իրանում տեղի ունեցած երևույթների նկատմամբ, ինչո՞ւ Իրանին օգնություն չեն առաջարկել, կամ տրամադրել։

«Ամեն դեպքում, ցանկացած հարաբերություն ակնկալում է երկու կողմի մասնակցություն, այսինքն, դիմացի կողմն էլ պետք է քո նկատմամբ ունենա նույն վերաբերմունքը, հակառակ դեպքում, դա հարաբերություն չի, ստրկամտություն է և ծառայություն է։ Կարծում եմ, Թուրքիա կարելի էր ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, Անդրանիկ Քոչարյանը Գումրիի երկրաշարժից հետո մեծ փորձառություն է ձեռք բերել հանրային միջոցներ յուրացնելու, նա այդ փորձառությունը կարող էր օգտագործել, թե ինչպես տեխնիկա դուրս բերել աղետի գոտուց, ինչպես յուրացնել օգնությունը։

Ավելին, կարելի էր ձևավորել մի «Էրատո» փրկարարական կամավորական ջոկատ՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներով ու անվերադարձ մեկնել Թուրքիա։ Դա կլիներ, կարծում եմ, լավագույն աջակցությունը թե՛ Թուրքիային, թե՛ հայ ժողովրդին, թե՛ հայ-թուրքական հարաբերություններին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան