Արտաքին 3 տարի առաջ - 10:55 07-02-2023

Հալեպի բնակչության մեծամասնությունը գիշերն անցկացրել է դրսում՝ մեքենաների, ազգային ակումբների և եկեղեցիների մեջ

Երեկ երեկոյան Սիրիայում մինչև լուսաբաց երկրաշարժի թեթև հետցնցումները շարունակվել են պարբերաբար, հաղորդում է «Գանձասարը»:

Հալեպի բնակչության մեծամասնությունը ողջ գիշերն անցկացրել է ավտոմեքենաների, ազգային միութենական կառույցների, ինչպես նաեւ պետության տրամադրած ապաստարանների մեջ:

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով զոհվել է 2921, վիրավորվել՝ 15834 մարդ։ Տուժել են նաև սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները: Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 711, վիրավորվել՝ 1431 մարդ։

Երևանի ժամանակով մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։

Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։

Երրորդ երկրաշարժը Թուրքիայում գրանցվել է արդեն այսօր՝ Երևանի ժամանակով 7.13-ին: Այն գրանցվել է Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ:




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում