Ուղիղ եթեր
Խոսք Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:42 03-02-2023

Ես թաքուն համաձայնություն եմ տեսնում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Ես մտածում էի, թե ավելի շատ խոսք պետք է գնա, թե ինչո՞ւ է փակվել Բերձորի միջանցքը, և ինչպես պետք է բացվի այն, բայց ուրախ էլ եմ, որ այս հարցը դիտվում է գլոբալ, և ինչպես ասվեց՝ այս փակ միջանցքը մեր աղետի մեկ բաղադրիչն է։ Լաչինի միջանցքը միշտ եղել է հաղթաթուղթ Ադրբեջանի համար, և մեր ապիկարության պատճառով այսօր Ադրբեջանն օգտագործում է։ Այս մասին Բերձորի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Բերձորի միջանցքը միշտ եղել է հաղթաթուղթ Ադրբեջանցիների ձեռքում, մեր տկարության, մեր ապիկարության պատճառով։ Ես մեր եմ ասում, որովհետև, ցավո’ք, բոլորն էլ մերոնք են, ես չեմ ուզում քցել իմ վրայից այդ պատասխանատվության բեռը և ասել, որ միայն իշխանության մեղքն է, որովհետև իշխանությունն էլ է, ցավոք, մերը։ Ես ամոթով նայում եմ Ադրբեջանի ու Թուրքիայի միացյալ քաղաքականությանը և ամաչում եմ, թե ինչ գրագետ են գործում միասին, իսկ մենք ապիկար, անտրամաբանական միջոցներով փորձում ենք դրա դեմն առնել․ տարուբերվում ենք առավելապաշտության և նվազապաշտության միջև․ սկսվում ենք՝ «պայքար, պայքար, պայքար մինչ վերջ»–ից և հասնում ենք այսօր ծայրահեղ մինիմալիզմի, ինչպես պարոն Արսենյանն ասաց՝ 120 000–ին տանք և 29000–ի վրա 3 միլիոնին փրկենք։

Սա ծայրահեղ մինիմլիստական մոտեցում է, բայց ասեմ, որ 120 000–ը ՀՀ քաղաքացիներ են, և ՀՀ–ն պարտավորություն ունի այդ 120 000–ի նկատմամբ, ինչպես և պարտավորություն կունենար, եթե Սոմալիում 12 ՀՀ քաղաքացի շրջափակման մեջ լիներ։ Եվ ուրեմն, չի կարող ՀՀ–ն և իշխանությունը ձեռքերը լվանալ, ասելով, որ այս 120 000 Ադրբեջանի քաղաքացիներ են, ո՛չ, նրանք ՀՀ քաղաքացիներ են, ինչպես ՀՀ քաղաքացիներ են Բաքվում գտնվող գերիները, որոնցով պետք է զբաղվի ՀՀ–ն»,– ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է փակվել Բերձորի միջանցքը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ փակվել է այդ 120 000 ՀՀ քաղաքացուն իրենց բնական օրրանից դուրս մղելու ռազմական նպատակադրումով, դժվար է նկատե՞լ։

«Ես ունեմ լրջագույն ինֆորմացիայի պակաս, որպեսզի հասկանանք, թե որտեղ ենք մենք։ Երբ ես գնում եմ Արցախ, ինձ ռուսը, ադրբեջանցին չի կանգնեցնում, հայ զինվորն է կանգնեցնում և ասում՝ չես կարող գնալ Արցախ։ Ուրեմն ո՞վ է փակել ճանապարհը։ Այս ամենն արվում է ՀՀ իշխանության թույլտվությամբ, և այո, ես լրջագույն կասկած ունեմ, ես թաքուն համաձայնություն եմ տեսնում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, հետո կբացահայտվի երևի։ Սա պետք է քանդել, բացել և, այո, ես անթաքույց եմ եղել այս իշխանությունների քննադատության հետ, բայց չեմ էլ կիսում ծայրահեղ առավելապաշտական քարոզները, որոնք այն պարզ մտածումն ունեն, թե հենց սրանք հեռանան ավելի լավ է լինելու։ Ո՛չ, շատ ավելի վատ է լինելու, որովհետև այնպիսի փոսի մեջ ենք, որ այդ փոսի մեջից դուրս գալը շատ դժվար է լինելու»,– ասաց արքեպիսկոպոս Աջապահյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ