Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:44 02-02-2023

Ձեր ստամոքսին մի քիչ դադար տվեք․ «Ֆիդայիներ» կառույցի ղեկավար Չիլինգարյանը կոչ է անում

«Ես, որ ինձ հայրենասեր մարդ եմ համարում՝ շվարել, չգիտեմ ինչ անեմ»,- Oragir․News-ի հետ զրույցում ասում է «Ֆիդայիներ» կառույցի նախագահ Սեյրան Չիլինգարյանը։

Արցախյան պատերազմների մասնակից Չիլինգարյանն իրեն վիրավորված է համարում։ Նա ասում է՝ պայքարը շարունակվում է, բայց բազմանում են ապազգային դեմքերը։ «Արցախում Արայիկ Հարությունյանն է, այստեղ՝ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ է նշանակում հայկական Արցախ և 120 հազար մարդ, բանալին փակեն ու ասեն՝ վերջ, սուս արեք։ Մենք էլ սուս ենք անում»,- ասում է Չիլինգարյանը։

Նա զարմացած է՝ Մալաթիայի տոնավաճառի համար պայքարին ավելի շատ մարդ միացավ։ Ասում է՝ Փաշինյանից ներողություն են խնդրում․ «Որի տեսքին մտիկ ես անում 100-120 կիլո կշռում են։ Իրենց հավաքածով թող յոլա գնան, Արցախի հարցն է կարևոր։ Հետո ի՞նչ Նիկոլ են ընտրել վախտին, է չընտրեյիք։ Բարի եղեք, Ձեր ստամոքսին մի քիչ դադար տվեք, էն հինգ հազար երեխեն հե՞չ․․․»,-բարկանում է ազատամարտիկը։

Առաջարկում՝ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի ու լինի Արցախի կողքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա