Արտաքին 3 տարի առաջ - 13:00 02-02-2023

Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու առաջարկը մնում է արդիական․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն տեղակայելու առաջարկը շարունակում է մնալ արդիական, և այն կարող է տեղակայվել, եթե Երևանը շահագրգռված լինի։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Լավրովն այս մասին ասել է այսօր հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Այն, որ ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում պատրաստեց խաղաղապահ գործողության տեղակայման ծրագիր, կարծում եմ, շատ կարևոր ձեռքբերում էր։ Այս առաջարկը դեռևս սեղանին է։ Եվ եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այդ ծրագիրը պատրաստվել է բավականին վաղուց, թեև հայկական կողմը չի շտապել այդ հարցում։ Նա ասել է, որ հայկական կողմը ցանկանում էր, որ որոշման մեջ հստակ դատապարտվի Ադրբեջանի գործողությունները, սակայն կազմակերպության ոչ բոլոր անդամներն էին պատրաստ դա անել։ Լավրովի խոսքով՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Արցախյան հակամարտությունը տասնամյակներով շարունակվում է։

«Արդյունքում, արդեն երևանյան գագաթնաժողովում մենք լրացրեցինք համապատասխան որոշման տեքստը: Բայց հայ գործընկերներն ասացին, որ այդ որոշումը իրենց պետք կգա միայն այն դեպքում, եթե դրանում կտրականապես դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները: Ընդհանրապես, ոչ բոլորն են պատրաստ գնալ դրան»,- ասել է նա։

Ռուսաստանի արտգործնախարարը նաև շեշտել է, որ Ռուսաստանը բազմաթիվ տարբերակներ է առաջարկում հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորելու համար։ Լավրովը հիշեցրել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրում նշված պայմաններով խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին Պրահայում Եվրամիության հետ միասին փաստաթուղթ են ստորագրել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան