Արտաքին 3 տարի առաջ - 09:53 30-01-2023

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը, աշխատակիցները լքել են շենքը

Իրանում Ադրբեջանի դեսպանատան բոլոր աշխատակիցները տարհանվել են, Թեհրանում դիվանագիտական առաքելությունն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեությունը։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

«Մենք ամբողջությամբ դադարեցրել ենք դեսպանատան դիվանագիտական գործունեությունը: Դեսպանատան վարչական շենքի և ունեցվածքի պահպանման հետ կապված այնտեղ հինգ մարդ է մնացել, մյուսները դիվանագիտական գործունեություն չեն ծավալի»,- հայտարարել է Խալաֆովը։

Ավելի վաղ փոխնախարարը հայտարարել էր, որ Բաքուն Իրանից պահանջել է հանցագործության թափանցիկ հետաքննություն անցկացնել, մեղավորներին պատասխանատվության ենթարկել և կոնկրետ տեղեկատվություն տրամադրել ադրբեջանական կողմին։

Նա ընդգծել էր, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը դատապարտվել է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Թյուրքական պետությունների կազմակերպության, Իսլամական համագործակցության կազմակերպության և այլ միջազգային կառույցների կողմից։ Միևնույն ժամանակ այս զինված հարձակումն ահաբեկչական գործողություն է որակվել ավելի քան 60 երկրի ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և դեսպանների կողմից։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա: Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով սպանվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը: Եվս երկու մարդ վիրավորում է ստացել։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից