Արտաքին 3 տարի առաջ - 14:43 27-01-2023

Եկատերինբուրգի դատարանը չեղարկել է հայ համայնքի ղեկավարի նկատմամբ կայացված կալանքի որոշումը

Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքի Լենինյան շրջանային դատարանը չեղարկել է տեղի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի և Ուրալի դաշնայի համալսարանի հայկական հայրենակցական միության ղեկավար, ակտիվիստ Էլեն Կիրակոսյանի նկատմամբ կայացված կալանքի որոշումը։ Ինչպես փոխանցում է ռուսական Инфотека-24 լրատվականը, այս մասին ասել է Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոս Նարեկ Սպարտակյանը։

Հիշեցնենք, որ ձերբակալության որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայկական եկեղեցու տարածքում ի պաշտպանություն Արցախի ակցիա է անցկացվել, որն ավելի քան մեկ ամիս է, ինչ գտնվում է Ադրբեջանի շրջափակման մեջ։

Ավելի վաղ Եկատերինբուրգի «Անի-Հայաստան» հայկական համայնք» տարածաշրջանային հասարակական կազմակերպության ղեկավար Մասիս Նազարյանի դեմ գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության վարչական օրենսգրքի 20.2 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն է հանրային միջոցառման անցկացումը կամ կազմակերպումն՝ առանց դրա մասին սահմանված կարգով ծանուցելու։

Նշենք, որ հունվարի 23-ին Եկատերինբուրգում մի քանի տասնյակ մարդիկ ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի բնակիչների։ Միջոցառումը տեղի է ունեցել Սուրբ Կարապետ եկեղեցում, որը հիմնադրվել է 2002 թվականին Ուրալի հայկական սփյուռքի կողմից։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում