Արտաքին 3 տարի առաջ - 11:26 27-01-2023

Ռուսաստանը դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված հարձակումը։ Այս մասին Զախարովան գրառում է կատարել իր թելագրամյան ալիքում։

Զախարովան միևնույն ժամանակ դեպքի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ադրբեջանին։

«Մենք ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, որի ժամանակ անվտանգության աշխատակից է սպանվել։ Մենք մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մեր ադրբեջանցի գործընկերներին։ Ավելի ուշ մենք մանրամասն մեկնաբանություն կտանք այս հարցի վերաբերյալ»,- գրել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում