Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:49 26-01-2023

ՀՀ իշխանությունները չեն օգտագործում շանսը Արցախի ինքնորոշման իրավունքն առաջ մղելու համար․ Վահան Բադասյան

Ադրբեջանն Արցախի գազամատակարարումը միայն 5 տոկոսով է վերականգնել։ Այս մասին Oragir.News-ի հետ ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Վահան Բադասյանը։

«Հիմա շատ են մտահոգ, թե ինչ նոր զիջումների դիմաց են վերականգնել գազամատակարարումը, սակայն իրականում որևէ զիջում էլ չկա, ուղղակի ամբողջ աշխարհում խայտառակվել են, հիմա էլ բացում են, այնքան որ կարողանան ասել, թե գազամատակարարումը վերականգնված է, բայց իրականում հիմա միայն հիվանդանցներն ու գազալցակայաններն են գազ ստանում, իսկ բնակչության գազամատակարարումը վերականգնված չէ։

Խողողվակի թողունակության միայն 5 տոկոսով է գազ գալիս։ Արդյունքում, գազ ստանում են միայն հիվանդանոցները և գազալցակայանները։ Բնակչույթունը հիմա էլ գազ չի ստանում։ Բայց միևնույն է, եթե անգամ գազ էլ չլինի, հիվանդանոցները հոսանքով կջեռուցենք, հոսանք էլ չլինի՝ փայտով կտաքացնենք»։

Նրա դիտարկմամբ՝ հիմա ժամանակն աշխատում է արցախցիների օգտին․ «Մենք դիմանում ենք, հացն ունենք, ջուրն ունենք, փայտն ունենք, սովից ու ցրտից չենք մեռնի։ Մնացածը ընթացիկ հարցեր են, որոնք կլուծենք։ Անգամ Մեծ Բրիտանիայի պառլամենտում Արցախի հարցով քննարկում եղավ, ու զեկուցողի խոսքն այնքան հավասարակշիռ ու ադեկվատ էր, որքան չի եղել անգամ Հայաստանի խորհրդարանում»։

Նա նաև ընդգծեց, որ այս իրավիճակը լավ հնարավորություն է Արցախի ինքնորոշման կենսական անհրաժեշության մասին բարձրաձայնելու, մինչդեռ Հայաստանի իշխանություններն այս հնարավորությունը չեն օգտագործում։

«Հակառակը, նրանք խոսում են Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին, այնքան են իջեցրել, որ հասել են այս նվաստացուցիչ իրավիճակին։ Մինչդեռ աշխարհի բոլոր խորհրդարաններում արդեն ընդունվում ու բարձրաձայնվում է այն փաստը, որ հայերն այս տարածքում հազարամյակներ շարունակ ապրել են ու սա հայերի երկիրն է, հետևաբար, էլ ով, եթե ոչ հենց բնիկները պետք է ունենան ինքնորոշման իրավունք»,- ասաց Վահան Բադասյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում