Ներքին 4 տարի առաջ - 17:23 22-03-2022

Ալեն Սիմոնյանը Բալիի ամբիոնն օգտագործելու է Արցախի հարցը առաջ մղելու համա՞ր. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում հիշեցրեց, որ դեռ 21 օր առաջ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները պահանջեցին ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ գումարել։ Նման պահանջով ավելի վաղ հանդես էին եկել Արցախի երեք ընդդիմադիր խորհրդարանական ֆրակցիաները։ Ֆրակցիաների պահանջից բացի, հանձնաժողովի անդամները, որոնք ներկայացնում են ընդդիմադիր ֆրակցիաները, դարձյալ դիմում գրեցին Ազգային ժողովի հայաստանյան նախագահ Ալեն Սիմոնյանին՝ պահանջելով նիստ հրավիրել:

«Ի՞նչ եք կարծում, ի՞նչ եղավ Ալեն Սիմոնյանի արձագանքը։ Նա ղեկավարեց ՀՀ ԱԺ 11-հոգանոց պատվիրակությունը, և մեկնեցին Ինդոնեզիայի Բալի կղզի։ Նախորդ նիստում մենք խոսեցինք խորհրդարանական դիվանագիտության մասին։ Հարց կարող է առաջանալ՝ ԱԺ նախագահը և հանձնաժողովի նախագահը մեկնել են, որպեսզի օգտագործեն Բալիի ամբիոնը և առաջ մղեն Արցախի հա՞րցը, բայց չէ՞ որ թեման լրիվ այլ էր՝ կլիմայի փոփոխությունն էր, չէ՞ որ մարդը հավաքել է կլիմայի փոփոխության մասնագետներին, երեք հոգով։ Բայց չէ՛, էլ նույնը չի, ԱԺ նախագահից բացի՝ ևս երկու պատգամավոր է ընդգրկված, և նրանցից որևէ մեկը ընդգրկված չի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հանձնաժողովում, ԱԺ մեկ պատգամավորին համարյա երեք հոգի անտուրաժ է հասնում։ Հետևաբար ՀՀ ԱԺ-ի և ԱՀ ԱԺ-ի համատեղության կարգով համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի նախընտրությունները և առաջնահերթությունները լրիվ այլ են և որևէ կերպ չեն առնչվում Արցախին ու արցախահայությանը»,- ասաց նա։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում