Մշակույթ 3 տարի առաջ - 22:59 24-01-2023

Երաժշտություն, որն ազդարարում է ընտանիքի ծնունդը

Կա երաժշտական մի ստեղծագործություն, որը բոլորիս մոտ մշտապես ասոցացվում է հարսանեկան արարողության հետ։ Երաժշտության առաջին հնչյուններից հետո միշտ սպասվում է. «Հայտարարում եմ ձեզ կին և ամուսին։ Փեսան կարող է համբուրել հարսին» արտահայտությունները։

Մենդելսոնի «Հարսանեկան երթը» աշխարհի ամենահայտնի մեղեդիներից մեկն է։ Կոմպոզիտորն իր գեղեցիկ այս մեղեդին ստեղծել է 17 տարեկանում` Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV թագավորի պատվերով։ Այս ստեղծագործության առաջին կատարումը տեղի է ունեցել 1843 թվականի հոկտեմբերի 14-ին` Շեքսպիրի «Միջամառնային գիշերվա երազ» ներկայացման ընթացքում։ Շեքսպիրյան այս կատակերգության մեջ «Հարսանեկան երթի» հնչյունների ներքո ամուսնանում են ավանակն և կախարդված թագուհին։



Կոմպոզիտորի կենդանության օրոք ստեղծագործությունը մեծ ժողովրդականություն չի վայելել։ Ավելին, գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագներն այս երթն անվանել է «քաղցր շրխկոց՝ առանց որևէ խորության»։

Երաժշտական այս ստեղծագործության երկրորդ ծնունդը և համընդհանուր ճանաչումն ու տարածման սկիզբը տեղի է ունեցել տասնհինգ տարի անց։ Մենդելսոնի «Հարսանեկան երթը» առաջին անգամ հարսանիքի ժամանակ հնչել է 1858 թվականի հունվարի 25-ին։ Հարսանիքը սովորական չէր. ամուսնանում էին Պրուսիայի ապագա թագավոր Ֆրեդերիկ III-ն ու Անգլիայի արքայադուստր Վիկտորյա Ադելգեյդան։ Ճակատագրի հեգնանքով` արքայական այս հարսանիքին սկզբում հնչել է հատված Վագների «Լոհենգրին» օպերայից, ապա` Մենդելսոնի երթը։ Հարսանեկան արարողության համար այս երաժշտությունն ընտրել է հարսնացուն. նա առաջին անգամ մանուկ հասակում, հեղինակի կատարմամբ էր լսել այս մեղեդին և, կարելի է ասել, սիրահարվել էր միանգամից։



Մենդելսոնի «Հարսանեկան երթի» ուղեկցությամբ միավորված այս զույգը երջանիկ ու ամուր ընտանիք ստեղծեց։ Միգուցե դա՛ էր պատճառը, որ մարդիկ, ընդօրինակելով ու կրկնելով հաջողված ընտանիքի փորձը, սկսեցին կիրառել մեղեդին նաև իրենց հարսանիքների ժամանակ։

Գերմանիայում Մենդելսոնի երթը հարսանիքների ժամանակ հնչել է միշտ։ Այն դադարել է մի կարճ ընթացք, երբ երկրում իշխում էր Ադոլֆ Հիտլերը։ Մենդելսոնը որպես հրեա արգելված էր գերմանական միջավայրում։ Երաժշտությունը կրկին թույատրվեց կատարել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միայն, իսկ Վագների երաժշտությունը պատերազմից հետո արգելվեց Իսրայելում։



Մենդելսոնի «Հարսանեկան երթը» Խորհրդային միության, նաև հայաստանյան հարսանեկան արարողություններում հայտնվեց 1959 թվականից սկսած, երբ ստեղծվեցին ԶԱԳՍ-երը։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով