Արտաքին 3 տարի առաջ - 20:25 24-01-2023

Թուրքիան հետաձգել է Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ եռակողմ մեխանիզմի հերթական հանդիպումը

Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել անորոշ ժամկետով հետաձգել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ եռակողմ մեխանիզմի հաջորդ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ հանդիպումը նախատեսված էր փետրվարին, սակայն այն հետաձգվել է անորոշ ժամկետով։

Թուրքական կողմի այս որոշումը պայմանավորված է օրեր առաջ Շվեդիայի մայրքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցած իրադարձություններով։ Նախորդ շաբաթ Ստոկհոլմի քաղապետարանի շենքի դիմաց տեղադրվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխիվայր կախված խրտվիլակը, բացի այդ իշխանությունները դանիական աջակողմյան Stram Kurs շարժման առաջնորդ Ռասմուս Պալուդանին թույլատրել էին Թուրքիայի դեսպանատան առջև հրապարակայնորեն այրել Ղուրանի պատճենը։

Պաշտոնական Անկարան կոշտ է արձագանքել այս գործողություններին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Շվեդիային հորդորել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բողոքի ցույցերի հեղինակների դեմ։




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը