Ուղիղ եթեր
Ավելին Արտաքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:30 24-01-2023

Հագուստի տարօրինակ շարքը սկանդալների պատճառ է դարձել

Սուպերմոդելներ Իրինա Շեյքը և Նաոմի Քեմփբելը, ինչպես նաև հեռուստաաստղ Քայլի Ջեները Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում իտալական նորաձևության տան 2023 թվականի գարուն/ամառ ցուցադրությանը կրել են սկանդալային զգեստներ:



Հագուստի տարօրինակ շարքը Schiaparelli-ի Inferno Couture շարքի մի մասն է, որտեղ ներկայացված են կատվազգիների և գայլերի մեծ գլուխներ՝ կարված զգեստներին, սակայն նորաձևության տունը պնդում է, որ շարքի արտադրության ընթացքում ոչ մի կենդանի չի տուժել:



Թեև այդ նմուշները բնական ծագում չունեն, այնուհանդերձ կենդանիների իրավունքների պաշտպանները նորաձևության տանը մեղադրել են որսորդության խրախուսման համար:




«Ընձառյուծը, առյուծը և գայլը, որոնք Դանթեի խորհրդանշական այլաբանության մեջ խորհրդանշում են ցանկությունը, հպարտությունը և ագահությունը, պատրաստված են ձեռքով՝ փրփուրից, խեժից, բրդից և մետաքսե արհեստական մորթուց՝ հնարավորինս իրական տեսք ունենալու համար: Դրանց արտադրման ընթացքում որևէ կենդանի չի տուժել»,-ասվում է ընկերության հաղորդագրությունում:



Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի