Մամուլ 3 տարի առաջ - 08:43 24-01-2023

Իշխանությունները պատրաստվում են մեծ շոուի. հանրությանը զբաղեցնել է պետք. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաղաքական իշխանությունները հանրությանը շեղում են բուն օրակարգից: Բանն այն է, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւս մեկ միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին: Այս անգամ դատախազը միջնորդել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հարցին համաձայնություն տալու վերաբերյալ: Հունվարի 20-ին նման միջնորդություն երեք դրվագով ներկայացվել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մասով:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջնորդություններ կլինեն նաեւ նույն խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի եւ Գեղամ Մանուկյանի մասով: Իսկ ո՞րն է իշխանությունների նպատակը: Ակնհայտ է, որ քաղաքական իշխանությունը նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը երկրում կատարվող իրադարձությունների հանդեպ: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 12-ից փակ է Լաչինի միջանցքը, իսկ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպով դեռ շատ հարցեր մնում են անպատասխան, եւ այսպես, կարծես թե, իշխանությունը շեղում է ուշադրությունը:

Ինչպես հայտնի է, բոլոր միջնորդությունները պետք է քննարկվեն հերթական նստաշրջանի առաջին նիստի օրը, այս դեպքում՝ փետրվարի 7-ին: Հենց այդ նստաշրջանում մի քանի ժամ միայն այս քննարկումն է տեւելու՝ կարեւոր այլ օրակարգային հարցերը մի կողմ թողած: Նկատենք՝ Արմեն Չարչյանի գործը վերաբերում է հայտնի Հաց բերողին՝ Արթուր Սարգսյանին, եւ, ամենայն հավանականությամբ, այն վաղեմության ժամկետով կարճվելու է. Գեղամ Մանուկյանին իր հայտարարությունների համար կալանավորել չեն կարող, իսկ, ահա, Իշխան Սաղաթելյանին կալանավորելն էլ կդիտվի քաղաքական՝ հաշվի առնելով, որ նա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ է, եւ լայն արձագանք կունենա քայլը:

Սեյրան Օհանյանին կալանավորելու ցանկություն եւ որոշում եղել է, սակայն քաղաքական իշխանությունն այս հարցով էլ որոշել է նրան այս փուլում չկալանավորել, այլ միայն քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն ներկայացնել: Ֆիքսենք՝ նախորդ դեպքերում, երբ դատախազությունը կոնկրետ պատգամավորի մասով միջնորդություն է ներկայացրել ԱԺ, եղել է երկու մասից բաղկացած՝ մեկով միջնորդել են անձեռնմխելիությունից զրկել պատգամավորին՝ քրգործում որպես մեղադրյալ ներգրավելով, մյուսով ազատությունից զրկելու միջնորդություն է եղել:

Այդպես է եղել թե՛ նախկին պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, թե՛ Գագիկ Ծառուկյանի մասով, իսկ այս դեպքում միջնորդությունները վերաբերում են միայն անձեռնմխելիությունից զրկելուն, ինչը ենթադրել է տալիս, որ պատգամավորները չեն կալանավորվի: Այս ամենը պարզապես շոու է՝ հասարակությանը զբաղեցնելու համար»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում