Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:21 22-01-2023

Ճանաչել միմյանց և չատել, չի նշանակում թուլանալ և պարտվել․ Աննա Հակոբյանը՝ Թեհրանում

Թեհրանում՝ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարի» եզրափակիչ նիստում Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձել է խաղաղությն գաղափարին։ Նա իր ելույթում ասել է, որ այս համագումարը համահունչ է իր կողմից նախաձեռնված՝ Կանայք հանուն խաղաղության արշավին։ Աննա Հակոբյանն ասել է, որ պետք է կանանց դերն ու ազդեցություն ըստ արժանվույն գնահատել աշխարհի բոլոր ժողովուորդների կյանքում, ինչպես կրթության և այլ ոլորտներում, այնպես էլ խաղաղության դարաշրջան բացելու գործում։

«Ճանաչել միմյանց և չատել, չի նշանակում թուլանալ և պարտվել։ 2020–ի սեպտեմբերյան պատերազմը ոչ միայն ուղղված ր Լեռնային Ղարչաբաղի, այլ նաև ողջ հայության դեմ։ Ես պատերազմից քիչ անց, հավատարիմ մնալով խաղաղության արշավի գաղափարին, բաց նամակով դիմել եմ պետությունների առաջին տիկիններին և խնրել օգնություն, որ համատեղ ուժերով կանխենք հետագ արյունահեղությունն ու միասնական ջանքերով հասնենք բաղձալի խաղաղության։ Այժմ, երբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող կյանքի ճանապարհը փակված է Ադրբեջանի կողմից, երբ իմ 120 հազար հայրենակիցներ գտնվելով լիակատար շրջափակման մեջ, երազում են բաղձալի խաղաղության մասին, կրկին ուզում եմ միասնականության կոչով դիմել Ձեզ:

Սիրելի՛ տիկնայք,
Եկեք հանուն խաղաղության վեհ նպատակի մեկտեղենք մեր ջանքերը, որոնք վստահաբար կլռեցնեն բոլոր արկերն ու թնդանոթները, փամփուշտներն ու զենքերը: Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են»։

Աննա Հակոբյանը

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի