Արտաքին 3 տարի առաջ - 19:22 21-01-2023

Վրաստանում ՀՀ-ի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Սագարեջոյում հունվարի 20-ին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, գրում է aliq.ge-ն:

«Խորապես ցավում ենք Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության համար, որը հանգեցրել է մարդկային կյանքերի կորստի։

Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում», - նշված է ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածված հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Վրաստանի Կախեթիի շրջանի Սագարեջոյի քաղաքում 48-ամյա տղամարդն իր տան պատշգամբից գիշերը կրակ է բացել անցորդների վրա, ինչի հետևանքով 6 հոգի զոհվել է, 5-ը՝ վիրավորվել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում