Ներքին 3 տարի առաջ - 19:03 17-01-2023

Եթե պատերազմը քոնն է, խաղաղությունն էլ քոնը կլինի․ Անդրանիկ Քոչարյանը հայ մեծերին է ցիտում

Անդրանիկ Քոչարյանը ցիտում է Վազգեն Սարգսյանին ու Հրանտ Մաթևոսյանին


«Աշխարհի ոչ մի ժողովուրդ պատերազմ չի սիրում։ Չկա նաև այնպիսի ժողովուրդ, ով չհարգի իր ազատագրական պատերազմը։ Եթե պատերազմը քոնն է, խաղաղությունն էլ քոնը կլինի»,- ԱԺ հայտարարույթունների ժամին իր ելույթը Վազգեն Սարգսյանին ցիտելով սկսեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Խաղաղության ամենահուսալի երաշխավորը ազգային ներուժի գործածումն ու սեփական ուժերին ապավինելն է։

Արցախցին հազարամյակներ շարունակ ապրել է իր հողում՝ Արցախում, ընտելացած է ու սովոր է այդ հողին, բնության բոլոր տրամադրությունների հետ ապրելուն, կապված է իր ծննդավայրին նաև հուզական խոր արմատներով։ Ամեն մարդ իր միջավայրն ունի, այդ վայրը այնպիսինը պետք է լինի, որ ոչ թե կյանք առնես ու հեռանաս, այլ մնաս, ապրես, արարես ու միշտ ուզենաս հետ վերադառնալ։ Այսօր մեր գերխնդիրն է անել հնարավոր ամեն բան, որ արցախահայությունը չզրկվի ճակատագրով իրեն վիճակված մայր հայրենիքից։ Այսօր արցախահայությունը պետք է զգա, որ մենակ չէ, բոլոր քաղաքական գործողություններից զատ պետք է զգա մի քանի կմ հեռու գնվող իր հայրենակիցների անհանգստությունը, սերը ու աջակցելու պատրասակամությունը։

Մենք պետք է հաղթահարենք անտարբերությունը, անկեղծությունը դարձնենք գերակա ու հասնենք իրական եղբայրության գաղափարի։Մնում է ամուր կամք դրսեվորենք՝ չտրվելով ներքաղաքական ու արտաքին քաղաքական սադրանքներին։ Անքննելի է, որ մենք պարտավոր ենք ունենալ
ուժեղ բանակ, բայց պատերազմը չի լինում միայն զենքով, ոչ էլ սկսվում կամ ավարտվում է միայն դրա առկայությամբ կամ բացակայությամբ։ Պատերազմը նաև տնտեսությունն է, կրթությունն է, կարելի է երկար թվել այս շարքը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Պատգամավորը նաև Հրանտ Մաթևոսյանից մի մեջբերում արեց՝ եզրափակելով ելույթը․ «Մեզ հասած պատմության ծվենները հայ մարդու բնույթի նույն հատկանիշներն են մատնանշում, ինչն այսօր մեր աչքի առև կա։ Պատմությունը մեզ լլկել է, կողոպտել է, բայց դարձյալ մնացել ենք լավատես ժողովուրդ՝ դեպի մեծ քաղաքականություն, դեպի լույսը ձգտող ժողովուրդ․․․ Հայոց աշխարհի բոլոր բնակիչներին կմաղթեի ապրել այգիներով մենատներում, ազատ, ապահովված, աշխարհի ժողովուրդների երթի մեջ, ինքնիշխանի վստահությամբ, որովհետև ոչ միայն թշնամու թյուրատեսությամբ է, որ փրկվել ենք, կանք, այլև աշխարհում ապրելու մեր վստահությամբ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ