Ներքին 3 տարի առաջ - 16:06 08-12-2022

Իսկ դու հրաժարվե՞լ ես մանդատից, մի՛ հապաղիր, հերթը քոնն է

Ընդդիմության՝ խորհրդարան վերդառնալուց հետո՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկը մյուսի հետևից լքում են խորհրդարանը։ Ավելին, ոչ միայն գործող պատգամավորներն են լքում խորհրդարանը, այլև շատերը հրաժարվում են վերցնել այն։ Oragir.News-ն առանձնացրել է այն պատգամավորներին, ովքեր վայր են դրել մանդատը և նրանց, ովքեր առհասարակ հրաժարվել են վերցնել այն։

Ֆրանսիայի հրապարակից «Դիմադրության» շարժման վրանները հավաքելուց հետո առաջիններից մեկը մանդատը վայր դրեց «Մեկ» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Զաքարյանը։ Ավելի ուշ, «Վերածնվող Հայաստան» կուսակցություն առհասարակ հայտարարեց, որ առկա պայմաններում անիմաստ է համարում խորհրդարանական աշխատանքը և դադարեցրեց գործունեությունը Ազգային ժողովում։ Արդյունքում, մանդատը վայր դրեցին կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը։ Մինչ այդ՝ քաղաաքականությունից հեռանալու և փաստաբանական գործունեությանը վերադառնալու մասին հայտարարեց Արամ Վարդևանյանը։

Անտեր մնացած մանդատներն այնուհետև հրաժարվեցին վերցնել Հրազդանի նախկին քաղաքապետի հարսը՝ Ռիմա Ղազարյանը, ԵՊՀ արևելագրության ամբիոնի դեկան Ռուբեն Մելքոնյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահի կնոջ քույրը՝ Մարիա Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Սահաթ Շիրինյանը,
«Վերածնվող կուսակցության» իրավախորհրդատու Ռոբերտ Հայրապետյանը։

Իհարկե, ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին ու նրանց, ովքեր հրաժարվում են մանդատը վերցնել՝ հնարավոր է հասկանալ։ Իմաստազրկված խորհրդարանում պատգամավոր մնալուց կամ դառնալուց հրաժարումը, ի վերջո, մնալով խորհրդարանում՝ մարդիկ նաև անձնական պատասխանատվություն են կրում ապագա հնարավոր զարգացումների համար, անգամ, եթե համամիտ չեն այն որոշումների հետ, որոնք կայացնում է իշխանական թևը։

Մյուս կողմից էլ հասարակությունը շարունակում է հիշեցնել նրանց «Դիմադրության» շարժման օրերին նույն այդ պատգամավորների ու թեկնածուների հնչեցրած թեզերը, թե՝ իրենց պայքարն անզիջում է լինելու, թե չեն հոգելու ու չեն նահանջելու։ Ու թեև պատգամավորները մանդատից հրաժարվելու իրենց տեքստերում շարունակում են շեշտել, որ չեն հրաժարվում պայքարից, շատերը նրանց այդ քայլը գնահատում են հենց պայքարից հրաժարվելու վկայություն։

Ավելին, շրջանառվում է նաև տեսակետ, ըստ որի՝ «Դիմադրության» շարժման ձախողման պարտությունը այդպիսով փորձ է արվում դնել ընդդիմադիր խմբակցության մաս կազմող Հայ Հեղափոխական Դաշնակցության վրա։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մանդատները վերցնել-չվերցնելն անհատական մոտեցում է, յուրաքանչյուրն իր մոտեցումներն ունի ապագայի հետ կապված և ինքն է որոշում՝ զբաղվել քաղաքականությամբ, թե ոչ։

«Ես կարծում եմ, որ խնդիրը նրանում է, որ կոնկրետ մարդիկ չեն կարողանում տեսնել ընդդիմության հստակ մարտավարությունը։ Կարծում եմ, եթե 2020 թ-ին և 2021 թ-ի ընտրություններից հետո կար հստակ ձևակերպված ռազմավարություն և դրանից բխող մարտավարություն, որ պետք է հնարավորինս կարճաժամկետ հեռանկարում ազատվել էսօրվա իշխանություններից, իշխանափոխություն իրականացնել, այս փուլում կա անորոշություն, թե որն է այսօրվա ընդդիմության մարտավարությունը և դրանից բխող օրակարգերը։

Կարծում եմ՝ այս անորոշությունն է բերում նրան, որ ոմանք նախընտրում են չմտնել քաղաքական դաշտ։ Սա չի նշանակում, որ եթե անգամ 2021 թ-ին ընտրություններից հետո ընդդիմությունը 50 տոկոս մանդատ վերցնելու հնարավորություն ունենար, ապա այդ նույն թեկնածուները ցանկություն էին ունենալու թողնել իրենց աշխատանքը ու գնալ խորհրդարան»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար