Արտաքին 3 տարի առաջ - 16:30 16-01-2023

Ադրբեջանում Իսրայելի դեսպանը խոստովանել է, որ իր երկիրն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում աջակցել է Ադրբեջանին

Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը ադրբեջանական կառավարական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ Իսրայելը 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցել է Բաքվին։

«Կարծում եմ, որ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են ընդլայնվել։ Ամենակարևոր իրադարձությունն այն էր, որ երբ Ադրբեջանը մտավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմ, մենք այստեղ էինք՝ ուս ուսի տված կանգնած մեր գործընկերոջ և ընկերոջ հետ»,- հայտարարել է դիվանագետը, ով ի պաշտոնե պարտավոր է չեզոքություն պահպանել։

Իսրայելի դեսպանը նախկինում նույնպես աչքի է ընկել իր սկանդալային հայտարարություններով՝ չթաքցնելով իր լիակատար աջակցությունը ադրբեջանական հանցագործություններին։ Միևնույն ժամանակ այս հայտարարությունն ունի նաև իրավական կողմ. եթե ​​Իսրայելը ուս ուսի է կանգնել ագրեսոր երկրի հետ, ապա նա ռազմական հանցագործության մեղսակից է և պետք է համաչափ պատասխանատվություն կրի հազարավոր մարդկանց, այդ թվում՝ քաղաքացիական անձանց մահվան համար։

Իսրայելն այնքան է տարված Իրանի հետ պատերազմի գաղափարով և այս համատեքստում պարզապես օգտագործում է Ադրբեջանին՝ իր քաղաքական նպատակների համար։ Այս նպատակներն ամբողջությամբ անտեսում և նույնիսկ պղծում են հայ և հրեա ժողովուրդների հազարամյա հարաբերությունները։ Ինչպես հայտնի է, նախքան Արցախյան 44-օրյա պատերազմը Հայաստանն աշխատում էր Իսրայելում դեսպանություն բացելու ուղղությամբ։ Վերջինիս մասնակցությունն Ադրբեջանի կողմից պատերազմին զրոյացրեց երկու կողմից կատարված ողջ դիվանագիտական ​​աշխատանքը։

Պարադոքսալ է նաև, որ Ջորջ Դիկը հայկական արմատներ ունի: Նրա նախնիները 20-րդ դարասկզբին Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ հրաշքով են փրկվել թուրք մարդասպանների սադրանքներից։ Այս փաստն էլ ավելի ցինիկ ու անմարդկային է դարձնում դեսպանի հայտարարությունները։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում