Արտաքին 3 տարի առաջ - 22:07 11-01-2023

Ադրբեջանն Իրանի համար առանձին խաղացող չէ, այլ Թուրքիայի և Իսրայելի կողմից ուղղորդվող պետություն․ իրանագետ

«Հաշվի առնելով Իրան-Թուրքիա հարաբերությունների բնույթը՝ դրանք հարևանական, նույնիսկ, քաղաքական որոշ առումներով, բերակամական են։ Միևնույն ժամանակ, դրանք խորքային առումով բազմաթիվ խնդիրներով հարաբերություններ են։ Այդ երկու պետությունները երբեք չեն թաքցրել, որ միմյան համարում են մրցակիցներ։ Որոշ դեպքերում նաև թշնամիներ»։ Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը՝ անդրադառնալով Թուրքիայի Անթալիա քաղաքում նախօրեին կայացած Իրանի-Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների վերջին հանդիպմանն ու դրան հաջորդող հնարավոր զարգացումներին։

«Նույնիսկ իրանական կողմում այդ երկու պետությունների հարաբերությունները բնութագրվում են որպես ոխերիմ բարեկամների հարաբերություններ։ Բայց մշտապես իրենք ցանկացած խնդիր փորձում են հարթել քննարկումների, քաղաքական երկխոսությունների ու բանակցությունների միջոցով»,- ասաց նա։

Այս առումով, փորձագետի դիտարկմամբ, այդ երկու պետությունները շահերի բախում ունեն նաև տարածաշրջանային հարցերի համատեքստում։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների՝ նախ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆի այցի ընթացքում մեզ համար ուշագրավ երկու հայտարարություն հնչեց․ դա աշխարհաքաղաքական փոփոխությունների և սահմանների անքակտելիության վերաբերյալ Իրանի մշտական հայտարարության նախանշումն էր՝ ևս մեկ անգամ՝ Թուրքիայում։ Եվ նաև այն հայտարարությունը, որ Ադրբեջանի հետ եղած անհասկանալի խնդիրները հարթված են։ Դրանցից մեկով Իրանի դիրքորոշումն էր հաղորդվում Թուրքիային, քանի որ Բաքվի ղեկավարությանն արդեն Իրանում չեն դիտարկում որպես առանձին խաղացող։ Նրանց դիտարկում են որպես Թուրքիայի և Իսրայելի կողմից ուղղորդվող պետություն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորմանը, ապա Գալիբաֆի արած հայտարարությունն, ըստ փորձագետի, քաղաքական բնույթ ուներ, որով փորձ էր արվում մեղմել երկրների միջև առկա լարվածությունը։

«Բայց դա չի նշանակում, որ այդ հարաբերությունները կարելի է համարել լիարժեք կարգավորված»,- ասաց նա։

Այս համատեքստում, փորձագետն անդրադառնում է անկյունաքարային հարցերից մեկին՝ տարածաշրջանում Իսրայելի ներկայության խնդրին։

«Իսրայելական ներկայությունն ու գործունեությունն Ադրբեջանում հենց այն գլխավոր խնդիրներից մեկն է, որը նախ, անլուծելի է թվում այդ պետությունների հարաբերություններում։ Երկրորդ՝ այն հիմնական խնդիրն է, ինչի պատճառով այդ՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները չեն կարող համարվել բարեկամական՝ որքան էլ այդպես հայտարարվեն։ Նախ, որովհետև Իսրայելն Ադրբեջանից անկախ միշտ գործել է հակաիրանական ուղղությամբ և դա չի թաքցնում։ Իսկ պետությունների ո՛չ ղեկավար հատվածի քաղաքական հայտարարությունները՝ լինի դա դեսպան, խորհրդարանի նախագահ և այլն, միշտ միտված են ապահովել տեսակետը, որ հարաբերությունները լավ են»,- ասաց նա։

Իրանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների մասին, ըստ փորձագետի, բարձրաձայնում են նաև վերլուծաբանները, լրատվականները, փորձագետներն ու նույնիսկ ռազմական որոշ գործիչներ։

«Իրանը ներկա պահին Ադրբեջանին նայում է որպես մրցակից պետություն, որի քաղաքականությունը միտված է Իրանի դեմ, և գործում են ըստ դրա։ Եթե նույնիսկ որոշ քաղաքական ղեկավարներ այլ հայտարարություններ անեն, միևնույն է, պետությունների հարաբերությունները բավականին լարված են և, կարծես թե, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Իրանը չեն փորձում դադարեցնել միմյանց դեմ աշխատելը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել