Ներքին 3 տարի առաջ - 12:26 11-01-2023

Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության վերաբերյալ գործով քննչական գործողություններ չեն արվել․ Հովհաննես Խուդոյան

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը վերաբացելու նախաձեռնությունը դատախազությանն է եղել, մենք կարճելու դեմ բողոք ներկայացրել ենք, բայց դրանք չեն քննարկվել, որովհետև դատախազությունը արդեն վերացրել է կարճելու որոշումը: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վարդազարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Մեր բողոքում նշել էինք, որ քննչական գործողություններ, օրինակ, առերեսումներ, չեն կատարվել, Վարդազարյանին տուժողի կարգավիճակ չի տրվել։ Գործով պարոն Վարդազարյանին մեկ անգամ հարցաքննության են կանչել, մեկ անգամ բացատրություն ենք տվել, Գագիկ Ջհանգիրյանին հրավիրել են հարցաքննության, բայց նա հրաժարվել է ցուցմունք տալ»։

Հարցին, թե ինչով են պայմանավորում քննչական գործողությունների բացակայությունը և գործը կարճելու որոշումը՝ նա պատասխանեց, որ այս պահին չի ցանկանա մեկնաբանություններ անել, քանի որ դրանք ենթադրությունների դաշտում են լինելու։

«Ամեն դեպքում՝ վարույթն իրականացնող մարմինը որոշման մեջ նշվում է, որ իրենք ամբողջական քննություն են կատարել և չեն կարողացել բացահայտել, բայց մենք կարծում ենք, որ ամբողջական չի եղել։ Ամեն դեպքում, կարծում եմ, ի սկզբանե գործի քննությունը պետք է կատարեր Հակակոռուպցիոն կոմիտեն, ոչ թե Քննչական կոմիտեն»։

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի և փաստաբան, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։

Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից։ Ձայնագրության հրապարակումից երեք օր անց՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

Իսկ հուլիսի 1-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, առողջական խնդիրները մատնացույց անելով, հրաժարական տվեց ԲԴԽ անդամի պաշտոնից:

Հունիսի 4-ին՝ ԲԴԽ նախագահի ընտրության ժամանակ գիտնական անդամներից որևէ մեկը չընտրվեց նախագահի պաշտոնում: Քանի որ ԲԴԽ ավագ անդամը՝ Ստեփան Միքայելյանը, հրաժարվել է կատարել ԲԴԽ նախագահի պարտականությունները, դրանք կատարում ավագ մյուս անդամը՝ Սերգեյ Չիչոյանը:

Հոկտեմբերի 7-ին ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրվեց Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում