Մամուլ 3 տարի առաջ - 08:19 08-12-2022

Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմակահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը կարճվեց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն որոշել է կարճել Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմակահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց անձամբ պարզել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանից, որը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը. «Այո՛, որոշել են կարճել քրեական վարույթը եւ մեզ ժամանակ են տվել ներկայացնել միջնորդությունները, ինչը ներկայացվել է: Սպասում եմ միջնորդությունների պատասխանին, որից հետո հանգամանալից կխոսենք կարճման հիմքերի մասին եւ կմեկնաբանենք իրավիճակը», – նշեց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որը մերկացնում էր ողջ դատական համակարգը (թե ինչպես են Գագիկ Ջհանգիրյանի «վզին դրվում» ինչ-ինչ քաղաքական հրահանգներ): 6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որեւէ մեկը մեղադրյալ չներգրավվեց, եւ, ահա, որոշել են քրեական վարույթը կարճել:

Իհարկե, սպասելի էր, քանի որ ի սկզբանե այդ ձայնագրության հրապարակումը ոչ թե քրեական, այլ քաղաքական հրահանգների ապացույց էր, բայց որ քրեական վարույթը քրեական ավարտ չի ունենում միայն այն պատճառով, որ արդեն երկու կողմերն էլ՝ թե՛ Վարդազարյանը, թե՛ Ջհանգիրյանը այլեւս պաշտոնյաներ չեն, խիստ ուշագրավ էր: Որպես համեմատություն՝ նշենք, որ նույն Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ նաեւ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա, եւ այդ գործի քննությունը դեռ շարունակվում է, թերեւս, այն պատճառով, որ Անդրանիկ Սիմոնյանը պաշտոնյա է:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում